Սանկտ Պետերբուրգում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման հարցն այսօր քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիու հետ։ «Հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակող գագաթնաժողովի կազմակերպման հարցերը», – տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ չհստակեցնելով գագաթնաժողովի օրն ու ժամը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում: