2013թ.-ից սկսած՝ ՀՀ մշակույթի «Արտ Ֆեստ» ամենամյա երիտասարդական բաց փառատոնը գործում է, որը կազմակերպում են Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) եւ Երիտասարդ ստեղծագործողների միությունը: Այս տարի հունիսի 2-ին մեկնարկած փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին։
Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց «Արտ Ֆեստի» նախագահ, ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի տնօրեն, ԵԹԿՊ-ի դասախոս Էրիկ Բարսեղյանը, փառատոնի հիմնական խնդիրը տաղանդավոր երիտասարդներին բացահայտելն է: Նա փաստեց, որ փառատոնի առաջին տարում մասնակցել է ավելի քան 130 երիտասարդ, 2014 թ.-ին մասնակիցների թիվը հատել է 200-ը, իսկ 2015-ին՝ 350-ը:
Հիշելով, որ փառատոնը Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի նախկին ռեկտոր լուսահոգի Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ է ժամանակին ստեղծվել, Էրիկ Բարսեղյանը վկայակոչեց Մազմանյանի այն արտահայտությունը, թե «Արտ ֆեստը» ժողովրդական արտիստների փառատոն չէ, այն զուտ երիտասարդական է:
Մանրամասները՝ հունիսի 10-ի տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ