Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զանգվածային տեսարաններում նկարահանվելով՝ հացի փող են աշխատում

Հունիս 09,2016 17:57

Համացանցում հայտարարություն է տարածվել, որ հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 10-ը Հաղարծին գյուղի անտառներում, Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում գտնվող Մակարավանքում կատարվելու են Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» ֆիլմի նկարահանումները: Հայ-ֆրանսիական արտադրության, արցախյան պատերազմի մասին պատմող կինոնկարի զանգվածային տեսարաններում նկարահանվելու համար պահանջվում են Իջեւանի տարածաշրջանի բնակիչ 20-65 տարեկան տղամարդիկ, 35 տարեկանից բարձր կանայք: Նրանք վարձատրվելու են:

Այս տարվա մարտի վերջին, ապրիլի սկզբին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ եւ Լուսահովիտ գյուղերի տարածքում ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի որդին՝ Մհեր Մկրտչյանը արցախյան պատերազմի մասին ֆիլմ էր նկարահանում եւ կինոնկարի զանգվածային տեսարանների նկարահանումներում ընդգրկեց Իջեւանի տարածաշրջանի գյուղերի բնակիչների: Վերջիններս մեզ ասել են, որ իրենց խաղացած դերի համար օրական ստացել են 5 հազար դրամ:

Տավուշի մարզի բնակչության շրջանում գործազրկությունը մեծ է, գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները մեծ չեն: Զանգվածային տեսարաններում նկարահանվելը հանապազօրյա հացի հարց է լուծում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930