Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործ». «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվում խախտումներ չեն հայտնաբերվել

Հունիս 09,2016 17:58

«Օֆշորի գործով» շարունակվում են հարցաքննությունները: Հունիսի 9-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց Փորձագիտությունների ազգային բյուրոյի նախկին փորձագետ Գեւորգ Մկրտչյանը:

Պատասխանելով գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանի հարցին՝ փորձագետն ասաց, որ ստուգումների ընթացքում «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվում խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն չի կարող ասել, թե փաստացի ինչ է կատարվել:

Աշոտ Սուքիասյանը հետաքրքրվեց, թե փորձագետը «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի գործն ուսումնասիրե՞լ է, Գեւորգ Մկրտչյանը պատասխանեց՝ այո: Ամբաստանյալը հստակեցրեց՝ 30 տարիների ընթացքում, փորձագետն ասաց, որ ուսումնասիրել է միայն անհրաժեշտ ժամանակահատվածում:
Ofshori_gorcԱշոտ Սուքիասյանը հետաքրքրվեց, թե այդ ընթացքում իրավունք ունե՞ն ոսկի գնել, Գեւորգ Մկրտչյանը պատասխանեց, որ չէր արգելվում: Ըստ նրա, ոսկի ձեռք բերելն անօրինական չի եղել:

Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հայտարարեց, որ գործով պետք է հարցաքննվեն նաեւ Կենտրոնական բանկի երկու ներկայացուցիչներ, սակայն հարցաքննությունը տեղի կունենա հաջորդ դատական նիստին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930