Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Աթեշյանն այլ ելք չունի, քան քաջություն գտնել և հրաժարվել փոխանորդի աթոռից»

Հունիս 09,2016 17:26

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի`Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակին, նշեց, որ պատրիարքարանը դարձել է գործիք Թուրքիայի իշխանության ձեռքին:

«Թուրքիայում մեր բոլոր պատրիարքներն էլ եղել են ծանր վիճակում, միշտ եղել են թիրախ: Բայց պատրիարքի անձը և գործը նույնպես զգալի դեր են խաղացել: Այնինչ, դատելով Արամ Աթեշյանի` Պոլսո պատրիարքի փոխանորդ ընտրվելու պահից նրա վարած քաղաքականությունից, պատրիարքարանը դարձել է գործիք Թուրքիայի իշխանության ձեռքին: Նա այրում է բոլոր կամուրջները թրքահայության հետ թե՛ որպես անձ, թե՛ որպես կառույցի ղեկավար»,- «Հայելի» ակումբում հունիսի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետը վստահ է` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր այս քայլով հարվածի տակ է դնում Թուրքիայում բնակվող հայերի մի զգալի հատվածին, որը չի ցավում Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ընդունման բանաձևի կապակցությամբ: «Արամ Աթեշյանն այնպիսի ծանր վիճակում է, որ այլ ելք չունի, քան քաջություն գտնել և հրաժարվել փոխանորդի աթոռից»,- նշեց Հրանուշ Խառատյանը:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ նշեց, որ չի արդարացնում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի քայլը, բայց հավելեց. «Այսպիսի լարվածության ժամանակ թրքահայության պատասխանատուն, ըստ իս, փորձում է ինչ-որ լուծում տալ` անվտանգության մեջ պահելու այնտեղ ապրող հայերին: Այստեղ նստած կարող ենք դատապարտել ամեն ինչ և ամենքին, որովհետև մեր կյանքը անվտանգության մեջ է: Իսկ Աթեշյանն այդ քայլով փորձում էր մեղմացնել թուրքերի ատելությունը` պայմանավորված Բունդեսթագի որոշմամբ»:

«Նրան ստիպել են, որ նման հայտարարություն անի»,- հավելեց Կոմիտաս վարդապետը:

Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը` «Հայելի» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930