Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշորի գործով» վկա. Նշված չէ՝ Աշոտ Սուքիասյանը սարքավորումներ գնելու վերաբերյալ փաստաթղթեր տրամադրե՞լ է, թե՞ ոչ

Հունիս 09,2016 17:05

«Օֆշորի գործով» հունիսի 9-ին շարունակվեցին հարցաքննվել գործով վկաները: Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց վկա, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ Վահագն Օհանյանը: Նա նշեց, որ նախկինում աշխատել է ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունում որպես ավագ մասնագետ:

Վկան դատարանին հայտնեց, որ 2012 թվականին քրեական գործի շրջանակներում ստուգում է կատարվել, եւ ինքը, լինելով ստուգող խմբի անդամ, ստուգել է «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի ֆինանսատնտեսական փաստաթղթերը: Նա նշեց, որ փաստաթղթերի թերի լինելու կապակցությամբ տեղեկանք է կազմել. «Ստուգումը տաս օր է տեւել, ակտ չի կազմվել: Քանի որ փաստաթղթերը կիսատ էին ղեկավարի համաձայնությամբ կատարել եմ որոշակի վերլուծություններ»:

Գործով տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը Վահագն Օհանյանից հետաքրքրվեց, թե արդյոք բանկային գումարներից վարկառուն (գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը) իրավո՞ւնք ուներ ոսկու ձուլակտորներ գնել, վկան պատասխանեց, որ հարցին չի կարող պատասխանել. «Բանկային մասնագետը կարող է պատասխանել այդ հարցին, որովհետեւ ինչ նպատակով է տրվել վարկը եւ ինչ նպատակով է օգտագործվել, ֆինանսատնտեսական ստուգման շրջանակներից դուրս է»:

Շալիկո Փիրուզյանը հետաքրքրվեց, թե ստուգման ընթացքում որեւէ փաստաթուղթ իրենց ներկայացրե՞լ են, որ «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվը ինչ-որ սարքավորումներ է ձեռք բերել: Վկան պատասխանեց, որ նշված չէ, թե արդյոք Աշոտ Սուքիասյանը փաստաթղթեր տրամադրե՞լ է, թե՞ ոչ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930