Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

DPA. ԵՄ 4 երկրներ արգելափակում են Վրաստանի հետ վիզային համաձայնագրի վավերացման գործընթացը. «Ազատություն ռադիոկայան»

Հունիս 09,2016 17:11

Գերմանական լրատվամիջոցները, Բրյուսելում աշխատող դիվանագետներին վկայակոչելով, պնդում են, որ եվրոպական միանգամից չորս պետություններ` Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բելգիան, արգելափակում են Եվրամիություն-Վրաստան վիզային համաձայնագրի վավերացումը: Չորեքշաբթի երեկոյան այս մասին հաղորդել է գերմանական DPA գործակալությունը:

EU Observer-ի տեղեկություններով՝ չորեքշաբթի երեկոյան Եվրամիության դեսպանների նիստի ժամանակ հենց այս պետությունների ներկայացուցիչների ճնշման ներքո է, որ որոշում է կայացվել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանման հարցը չընդգրկել դաշինքի անդամ պետությունների ներքին գործերի նախարարների գագաթնաժողովի օրակարգում:

Նախապես ծրագրվում էր, որ Վրաստանի քաղաքացիներին 90 օրով ազատորեն Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորություն տրամադրելու հարցը ԵՄ ներքին գործերի նախարարները կքննարկեն հունիսի 10-ին: Գերմանական աղբյուրների տեղեկություններով, սակայն, Եվրամիության ղեկավարությունը մտավախություն ունի, որ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանումը կարող է նպաստել այդ երկրում գործող հանցավոր խմբերի անդամների անարգել մուտքին Եվրամիության տարածք: «Բացի այդ, Բեռլինում նշում են, որ Վրաստանի քաղաքացիները բավական մեծ թիվ են կազմում Գերմանիայում ապաստան հայցողների շարքում», – հաղորդում է DPA գործակալությունը` մեջբերելով նաև Բրյուսելում աշխատող դիվանագետներից մեկի խոսքը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Գեւորգ Ստամբոլցյան

Մանրամասն՝ կարադացեք «Ազատություն ռադիոկայան» ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930