Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը, որը հունիսի 6-ին ծեծի էր ենթարկվել՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է
Այսօր հանրապետական հիվանդանոցից տեղափոխվեցի տուն: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս օրերին հետաքրքրվում էին իմ առողջությամբ, բոլոր այն քաղաքական, հասարակական ուժերին, գործիչներին և քաղաքացիներին ովքեր դատապարտեցին միջադեպը:
Շնորհակալություն բոլոր ընկերներին հոգատարության համար: Շնորհակալություն Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բժիշկներին և բուժանձնակազմին` բարձրորակ սպասարկման համար: