Լրահոս
Օրվա լրահոսը

Fitch-ի տնօրեն` ռեյտինգ ունենալը լավ բան է

Հունիս 09,2016 14:18

«Երբ ունեք ռեյտինգ, ունեք հնարավորություն օգտվելու ավելի էժան եւ երկարաժամկետ կապիտալից»,- ասաց Fitch վարկանշային կազմակերպության ԱՊՀ եւ Սեւծովյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Դմիտրի Սուրկովը:

Այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր համաժողով, որտեղ ներկայացվեց, թե ինչպիսի օգուտներ կքաղի կապիտալի շուկան, եթե ֆինանսական ընկերությունները ռեյտինգավորվեն: Կազմակերպիչների խոսքերով, եթե Հայաստանն ուզում է գլոբալ շուկայի առաջ բացել իր դռներն, ապա, անպայման պետք է ռեյտինգավորվի:

Fitch-ը վարկանիշ տրամադրող հայտնի կազմակերպություն է, որը նախկինում էլ Հայաստանում վարկանիշ տրամադրել է:

«Մենք Հայաստանի պետական ռեյտինգը տվել ենք կայուն կանխատեսումներով»,-ասաց Դմիտրի Սուրկովը` նշելով, որ հաջորդ ռեյտինգավորումը կլինի հուլիս ամսին: Ըստ նրա, անցած տարի երկու նոր ռեյտինգներ են հրապարակել՝ «Ամերիա» բանկի եւ «Արդշինբանկի», որոնք երկուսն էլ B+ շրջանակներում են եղել: Պետությունը եւս ստացել է B+ վարկանիշ:

konferans-2
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ասաց, որ ռեյտինգավորման նպատակը միջազգային եւ տեղի խնայողությունները մատչելի պայմաններով ընկերությունների համար հասանելի դարձնելն է:

Ներսես Երիցյանն ասաց, որ տարբեր «միֆեր» են շրջանառվում, թե արդյոք բարձր, ցածր կլինի ռեյտինգը, ինչն ըստ նրա, այնքան կարեւոր չէ, որքան որ կարեւոր է ռիսկերը չափելը. «Հակառակ դեպքում կարծրատիպերով հետաձգում են ռեյտինգավորումը եւ գործողություն չեն անում: Կոչ եմ անում ընկերություններին ավելի շուտ դիմել ռեյտինգավորմանը, քանի որ Fitch-ը բավականին մատչելի պայմաններ է առաջարկում, որովհետեւ նոր ենք սկսում այդ գործընթացը: Մենք բավականին ժամանակ գումար ենք ծախսել եւ մոտավորապես 2006 թվականից ստանում ենք պետական ռեյտինգ»:

Ըստ միջոցառման կազմակերպիչների, ռեյտինգ ունենալ նշանակում է ունենալ հասանելիություն առանց գրավի միջազգային շուկայի, որոնք տրիլիոն դոլարներով են չափվում:

«Ամերիաբանկի» տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանն ասաց, որ իրենց բանկի համար բավականին դժվար էր անցնել ռեյտինգավորում:

Ըստ նրա, կազմակերպությունը չի կարող ստանալ ավելի բարձր վարկանիշ, քան պետությանը տված վարկանիշն է:

Ի պատասխան, Դմիտրի Սուրկովն ասաց` ռեյտինգ ունենալը լավ բան է, կարող եք միջազգայնացնել ձեր բիզնեսները:

«Նասդաք Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի խոսքերով, Հայաստանը հասել է այն կետին, որ կազմակերպությունների համար անհրաժեշտ է դառնում ռեյտինգ ունենալ. «Մեր շուկաները սկսում են բացվել միջազգային շուկաների, ներդրողների համար եւ ինչպես հասկանում եք, ոչ մի միջազգային ներդրող չի իրականացնելու ինքնուրույն ռեյտինգավորում կամ գնահատում, եւ այստեղ անհրաժեշտություն է առաջանում անկախ, միջազգային փորձ ունեցող, չկաշկանդված, անկողմնակալ ռեյտինգային կազմակերպության անցկացումը, որը որ կգնահատի առանձին ընկերությունների իրավիճակը եւ հանրությանը կներկայացնի այն իրողությունը, որը առկա է»:

Ըստ նրա, ռեյտինգը չի փոխարինում ոչ աուդիտին, ոչ էլ`ստուգումներին.
«Դա հիմնականում ուղղված է ներդրողներին եւ կոչված է ապահովելու վստահություն, որ այն ռեյտինգը, որը տրվում է տվյալ ընկերության համար, այն համապատասխանում է այն իրավիճակին, որը տիրում է այդ ընկերությունում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930