Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բաբայանը Արցախ պետք է գար ապրիլի 2-ին՝ թեժ կռիվների ժամանակ». Անուշ Սեդրակյան

Հունիս 09,2016 12:59

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի կարծիքով, եթե ԼՂ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայրենիքի իսկական նվիրյալ է, ապա նա Արցախ պետք է գար ապրիլի 2-ին, երբ թեժ կռիվներ էին ընթանում:

«Եթե նա գալիս է ընտրությունների նախօրեին, ապա իրական նպատակների հետ կապված լուրջ կասկածներ են առաջանում: Ինչ վերաբերում է ԼՂՀ ազգայի ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու հարցին, ապա պետք է հասկանալ՝ ծեծը մեթոդ չէ, այն չի կարող քաղաքական հարցերի լուծման ձև լինել: Մարդ ծեծելու գործոնը հակակշռում է բոլոր մյուս նպատակներն ու տեսակետները»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Անուշ Սեդրակյանը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն էլ, անդրադառնալով Հայկ Խանումյանին ծեծելու դեպքին, շարունակեց. «Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Միջադեպը որքան էլ ցավոտ լինի, պետք է մեզ համար դաս լինի: Բնական է, որ այս կապակցությամբ աժիոտաժ և համապատասխան արձագանք պետք է լիներ»:

Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի վերադարձին, պատգամավորն ասաց, որ չպետք է մոռանալ նրա մեծ վաստակը արցախյան ազատամարտում. «Եթե նրա քայլերը միավորող կլինեն, լավ, եթե ոչ՝ անջատողական տրամադրությունները չեն ողջունվի»:

Անուշ Սեդրակյանը նաեւ մեկնաբանեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը. «Ամեն դեպքում, չպետք է վերագրել հայկական լոբբիի ազդեցությանը: Նման բանաձև ընդունելով՝ Գերմանիան միանգամից երեք նապաստակ սպանեց՝ վերջնականապես կանխեց Թուրքիայի մուտքը ԵՄ, ցույց տվեց, որ Գերմանիան այլևս կարիք չունի ավելորդ աշխատուժի, և հնարավորություն տվեց Թուրքիային դուրս մղել տարածաշրջանային հեգեմոն դիրքերից»:

Անդրադառնալով ՀՀ օդային տարածքը Ռուսաստանի տիրապետությանը հնարավոր հանձնմանը, տիկին Սեդրակյանը կարծիք հայտնեց, թե դա այն տարածքն է, որտեղից ՀԱՊԿ-ը կարող է ռմբակոծել հարևան երկրների սահմանները եւ Հայաստանին ներքաշել նորանոր խնդիրների մեջ. «Եվ հետո, եթե հիմնական թիրախ Արցախը չի մտնում ՀԱՊԿ-ի հովանոցի ներքո, ապա ի՞նչ ենք ստանում մենք, եթե օդային տարածքների տիրապետությունը հանձնում ենք այդ կառույցին»:

Արտակ Դավթյանն էլ վստահեցրեց՝ մենք մեր օդը ոչ ոքի չենք տալիս. «Այլապես նույն անալոգիայով կարելի է պնդել, որ ամբողջ Եվրոպան իր երկինքը զիջել է ԱՄՆ-ին: Համոզված եմ՝ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, և տրամաբանական է, որ մեր օդային «անձրևանոցը» պետք է կառուցեինք ՀԱՊԿ-ի հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Մեր անցած վերլուծություներում հարկ եղավ նշել հիմնական պատճառներից մեկը որը խոչնդոտ է հանդիսանում մեր երկրի զարգացմանը:Ոչ թե Սերժ Սարգսյանն է պատճառն որ ունենք բարձր արտահոսք դեպի արտ երկրներ այն ՀՀ հոգնած, անկապ կուսակցությունները որոնք նույնիսկ առհամարած ունեն ժողովրդի ներկա վիճակը:
    Խոսալուց այդ մարդիկ իրենց ավելի բարձր են գնահատում, քան՝ իրականում են:
    Այդ մարդիկ իրենց ավելի կարեվոր են համարում, քան իրականում կան:

    Այժմ հիմնական թեման որոնցից մեկն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:

    «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին:
    Դե ասենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը այնքան զբաղված է Արթիկի տուֆի հարցերով նույնիսկ ժամանակ չունի ինքը անձամբ գնահատական տա Սամվել Բաբայանը հայրենիք վերադառնալու մասին,չնայած նա համաձայն է տեղակալի հետ:Չունենալով համապատասխան զինվորական կրթություն,դուք իրավունք չունեք նույնիսկ մոտ գալու այս դիվերսիոն հարցակման բանավեճին որ մնաց գնահատական էք տալիս որպիսի ժողովրդին շեղեք բուն իմաստից:Չնայած ձեր կուսակցությունն էլ է «Սերժի հետ հանդիպելուց առաջ փորձեր կատարում, որտեղ նա պետք է շեֆին զեկույցի արած գործերը,դհոլ նվագելու փառքի հավանություն ստանալու համար»:

    1941 թ. հունիսի 22-ին Երբ որ Գերմանյան հարձակվեց ՍՍՀՄ-ի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դա նույնպես չի համարվում պատերազմի սկիզբ:Միայն 1941 թ. հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե՝ Ստալինի նախագահությամբ:Դա Հայրենական մեծ պատերազմ էր:
    Իսկ այդ երբ ՀՀ գերագույն գլխավոր հրամաատարն հեռուստացույցով հայտարարեց որ Ազերն սկսել են պատերազմ Հայ ժողովրդի դեմ, որ Սամվել Բաբայանը ապրիլի 2-ին չվերադարձավ հայրենիք:Ես էլ եմ եղել Մարտկերտի առանցին գնդի հրամանատար Սամվել Բաբայանի անմիջական հրամանատարության տակ ու ես էլ չէմ մեկնել Ղարաբաղ, հաշվի առնելով որ դա դիվերսիոն հարցակում է եվ ՈՉ թե 4-օրյա պատերազմ:Դա ընդամենը եղել է դիվեսիոն-հետախուզական քայլ որն էլ մեր ՀՀ ՊՆ եվ հաստավիզ գեն շտաբի պատճառով ունեցանք 9Ձ անմեղ զոհեր:Այդ գեն շտաքի պետին միայն հաջողվել է փրկել իր սանիկին օր առաջ զգուշացնելով, գնա ինչքան կարող է հեռու շփման գոտուց, մինչեվ վերջանա էս խառը կռիվը:
    Սանիկը տեղյակ չի որ նման դեպքերում ՀՀ ՊՆ սպան պետք է ներկայանա իր զորամաս, հակառակ դեպքում ընկեր Ստալինը գնդակահարում էր:Բայց այս պարագայում նշանառության տակ է Խաչատուրովն, որպես Հայ ազգի դավաճան:
    Սիրելի ժողովուրդ որպես Արցախի պատերազմի Մարտակերտի առանձին գնդի հաղթող հրամանատար կոչ եմ անում բոլրիտ,ինչքան հեռու մնաք այս հոգնած կուսակություններից այնքան լավ ու հանգիստ կապրեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930