Լրահոս
Օրվա լրահոսը

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը հեռացվեց վարույթից

Հունիս 09,2016 12:53

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 9-ին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստին չէր ներկայացել Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչներից Ինգա Ավագյանը: Փայլակ Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Ինգա Ավագյանին հորդորել, որպեսզի չներկայանա դատարան: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե որո՞նք են պատճառները, Փայլակ Հայրապետյանը պատասխանեց, որ Ինգա Ավագյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից է, չի հասցնում գործով զբաղվել, այդ պատճառով էլ հորդորել է չգալ:

Դատարանը լսելով կողմերին որոշում կայացրեց վարույթից հեռացնել Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Ինգա Ավագյանին:

Նշենք, որ Փայլակ Հայրապետյանի շահերը պաշտպանում է Շալիկո Փիրուզյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930