Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Խուրշուդյան. «Նպատակը պետք է լինի գինն իջեցնելը». «168 ժամ»

Հունիս 09,2016 12:37

«168 ժամ»-ի զրուցակիցն է  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է արգելել խոշոր տնտեսվարողի կողմից միաժամանակ մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվելը, և մեծածախ վաճառքը պետք է իրականացվի միայն էլեկտրոնային հարթակի միջոցով։ Ձեր կարծիքով՝ այդ հարթակն արդյունավետ կլինի՞։

– Բիզնես-բիզնես կապի հարթակ ամբողջ աշխարհում կա, գործում են տարբեր ֆիրմաներ, որոնք նախնական ինֆորմացիա են տալիս իրենց ապրանքների մասին, այսինքն՝ կիսաառևտրային տոնավաճառի նման է, որտեղ ապրանքը տարբեր ձևերով գովազդում են։ Դա բորսա չի, բորսան շատ է ստանդարտացված։ Մյուս բիզնեսները՝ դիլերները կամ խանութները, ուսումնասիրում են, ապրանքը ձեռք բերում և իրենց մոտ վաճառում։ Բանակցում են վիրտուալ կոնտակտներով։ Բանակցությունները շատ կարևոր են առևտրում, որովհետև առևտրի պայմանները կարող են շատ տարբեր լինել։

Սովորաբար, եթե Հայաստանում որևէ նոր մարդ ուզում է առևտրի մեջ մտնել, նա սկզբում ստիպված է, ժողովրդի լեզվով ասած, «նիսյա» տրամադրել, այլ տարբերակ չկա։ Եթե համակարգը ստանդարտացվի, այդ ժամանակ ինքը կմոտենա բորսայական կանոններին։ Այսինքն՝ դու պետք է բավարարես որոշակի պայմանների։

Այդտեղ նաև լիցենզավորման հարց է ծագում, որովհետև ֆինանսական պատասխանատվություն ես ստանձնում։ Եթե գնանք կանխավճարային տարբերակով, ապրանքների գները մի քիչ կթանկանան։ Դա է խնդիրներից խնդիրը։ Այսինքն՝ արտադրող-վաճառողների գործը կլավանա, բայց դա տեղի կունենա սպառողների հաշվին։ Նման հարթակներում սովորաբար շուկայի վերլուծությունը պարտադիր լինում է, որպեսզի դրանից օգտվող տնտեսվարողը հասկանա, թե ինչ մրցակցային դաշտ է գործում։

Նման հարթակների երկու տարբերակ կա՝ կամ այն վճարովի է լինում և այդ գումարով հետազոտություններ են իրականացվում, կամ, եթե այն պետական է, պետք է հանրային միջոցներով հետազոտություն արվի և բաց տեղադրվի, հասանելի լինի բոլորին։ Այսինքն՝ պետք է հասկանալ նաև՝ հարթակի պատասխանատուն ո՞վ է։ Աշխարհում գործող նման հարթակներում լոգիստիկան ավտոմատ կա, մտահոգվելու խնդիր չկա, իսկ Հայաստանում դա էլ մյուս հարցն է, թե ով է մատակարարելու ապրանքը։

Լոգիստիկ ֆիրման արդեն իմանում է որտեղից ինչ պետք է տեղափոխի, և օպտիմիզացնում է իր աշխատանքը; Մեզ մոտ կա էլեկտրոնային բեռնափոխադրումների համակարգը, բայց դա ևս հարկային նպատակով է ստեղծվել։ Նման համակարգերը պետք է ներդրվեն, որպեսզի հնարավոր լինի հետևել ապրանքի շարժին։ Եվ նպատակը պետք է լինի գինն իջեցնելը։ Եթե նման հարթակ լիներ, շատ հարցեր, որ օրեր առաջ բարձրացվեցին ԵԱՏՄ ֆորումի ժամանակ, ավտոմատ կերպով կլուծվեին, և մարդիկ չէին մտածի, թե ինչպես գալ շուկա և ինչպես վաճառել։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930