Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեմ Օզդեմիր. Ի տարբերություն Թուրքիայի մեր գործընկերների, մեզ չեն սպանում փողոցի կենտրոնում. «Ակօս»

Հունիս 09,2016 12:31

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունման գործում մեծ ավանդ ունեցող Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Ջեմ Օզդեմիրը «Ակօսի» հետ խոսել է վերջին իրադարձություների մասին։

«Ակօսի» լրագրողի հարցին, թե Գերմանիայի հասարակությունն ու քաղաքական գործիչներն ինչպես են ընկալում Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարության կողմից Օզդեմիրի հասցեին հնչեցված վիրավորանքներին ու սպառնալիքներին, Գերմանիայի խորհրդարանականը պատասխանել է. «Ինչպես գիտեք՝ բանաձևն ընդունվել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ։ Որպես ազատ և ժողովրդավարական երկրի խորհրդարանի ներկայացուցիչներ, հիմնվելով իրավունքի և խղճի վրա, այլ պետությունների քմահաճույքներին և ճնշումներին չենթարկվելով, նրանք արտահայտել են սեփական կամքը»։

Օզդեմիրին խնդրել են ասել, թե ինչպես է վերաբերվում այդ վիրավորանքներին և սպառնալիքներին, ինչին ի պատասխան՝ Օզդեմիրը բացատրել է, որ քաղաքական գործչի գործի մի մասն էլ քննադատություններ ստանալն է, սակայն իհարկե տհաճ է, երբ ստացված մահվան սպառնալիքների պատճառով ստիպված ես լինում փոխել առօրյա կյանքդ։

Շարունակելով թեման՝ Օզդեմիրը համեմատել է Գերմանիայի և Թուրքիայի խորհրդարանականներին. «Եթե մի կողմ թողնենք մահվան սպառնալիքներն ու վիրավորանքները, մենք գերմանացի խորհրդարանականներ ենք, ի տարբերություն Թուրքիայի մեր գործընկերների, մենք չենք ձերբակալվում բացառապես մեր մտքերն արտահայտելու համար, մեզ չեն զրկում անձեռնմխելիությունից և ոչ էլ սպանում են փողոցի կենտրոնում, ինչպես դա պատահեց Հրանտի (նկատի ունի Հրանտ Դինքին,-խմբ.) և մի այլ շարք խիզախ մարդկանց հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930