Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ-ի արձանագրած գնանկման ազդեցությունը քաղաքացին չի զգում. «Ժողովուրդ»

Հունիս 09,2016 12:21

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա մայիսին 2015 թվականի մայիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է 2.1 տոկոս գնանկում։ Իսկ, ահա, պարենային ապրանքների շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 4.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 3.5 տոկոս։ Վերոնշյալ ժամանակահատվածում բարձրացել են միայն ծառայությունների սակագները՝ 2.2 տոկոսով։

Պաշտոնական վիճակագրությունը արձանագրված գնանկման պատճառներն էլ է նշել։ Այդ պատճառներից մեկը ձվի գինն է, որը այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 18.4 տոկոսով։ Եվ չնայած սրան՝ ապրիլի համեմատ 11.4 տոկոսով թանկացել է։ Իսկ, ահա, բանջարեղենի եւ կարտոֆիլի շուկայում այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 2.7 տոկոս գնաճ։ Մասնավորապես՝ թանկացել է սխտորը՝ 3.5 տոկոսով, գազարը՝ 7 տոկոսով, գլուխ սոխը՝ 13.9 տոկոսով, ճակնդեղը՝ 19,8 տոկոսով, եւ կարտոֆիլը՝ 22.5 տոկոսով։

Իսկ, ահա, ոչ պարենային ապրանքների շուկայում թանկացել է կոշիկը՝ 0.5 տոկոսով, կենցաղային էլեկտրաապրանքները՝ 1.1 տոկոսով, կահույքը՝ 1.2 տոկոսով։ Այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, թանկացավ նաեւ բենզինը՝ 0.5 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը 2.9 տոկոսով էժանացավ։ Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իրավական ու բանկային ծառայությունների սակագները բարձրացել են 0.1 տոկոսով, բուժսպասարկմանը՝ 0.5 տոկոսով։ Իսկ տրանսպորտի ծառայությունների սակագները 0.5 տոկոսով են թանկացել, ինչն էլ կապված է օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի 1.6 տոկոս հավելաճի հետ։

ԱՎԾ-ի արձանագրած գնանկման ֆոնին նկատենք, որ քաղաքացին դրա ազդեցությունը չի զգում։ Իսկ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, հակառակ պատկերն է արձանագրվել՝ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները ոչ թե պահպանել են իրենց գները, այլ թանկացել են։

Սյունէ ՀԱՄԲԱՐԶՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930