Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիև. Հայաստանը փորձում է Արցախի հակամարտությունը կրոնական հարթություն տեղափոխել. «Անադոլու»

Հունիս 09,2016 12:04

Մուսուլմանների ամենագլխավոր տոնի՝ Ռամադանի առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է այդ երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող մուսուլման դեսպաններին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Մուսուլման դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ Ալիևը կարևորել է 2016թ. ապրիլին Ստամբուլում կայացած «Իսլամական համագործակցություն» կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունված որոշումը։ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել մուսուլման երկրների դեսպաններին, որոնք Արցախի հակամարտության շրջանակներում պաշտպանում են Ադրբեջանին և քննադատում Հայաստանի Հանրապետությանը։

Նախագահ Ալիևը մեղադրել է Հայաստանին՝ Արցախի հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու համար. «Հայաստանի ղեկավարությունն եվրոպական երկրներին մշտապես սխալ տեղեկություններ է հաղորդում, միևնույն ժամանակ, հակամարտությունը փորձում է կրոնական հարթություն տեղափոխել։ Շատ անգամ ասում են, թե մահմեդական 3 երկրի հարևանությամբ պաշտպանում են քրիստոնեական արժեքները։ Սա մեծ կեղծավորություն է։ Դուք էլ գիտեք, որ մեր երկրում երբեք կրոնական և ազգային բախումներ տեղի չեն ունեցել»։
Ալիևն ասել է նաև, որ Հայաստանը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում մուսուլմանական երկրների հանդեպ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930