Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Այս համակարգը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ ուժեղացնում մեր անկախությունը». «Հայկական ժամանակ»

Հունիս 09,2016 12:10

Հայաստանի ու Ռուսաստանի խորհրդարանների վավերացմանը ներկայացված Կովկասի տարածաշրջանում համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման հարցը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության ու ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում։

Նրանք, հղում կատարելով համաձայնագրի 6-րդ կետին, որտեղ ասվում է, որ միասնական ՀՕՊ համակարգի կոորդինացիան իրականացնելու է ռուսական կողմը, նշում են, որ Հայաստանն իր հակաօդային պաշտպանության համակարգը ստորադասում է Մոսկվայի ամբիցիաներին կամ զիջում է իր անվտանգության ու սուվերենության գրեթե վերջին ատրիբուտը։ Այլ կեպ ասած, հայկական ՀՕՊ համակարգը դառնում է ռուսական նույն համակարգի «ֆիլիալը»։ Բոլոր հայտարարություններում հիմնական մտահոգությունը ոչ այնքան պայմանագրի կոնկրետ կետն է, որքան կարմիր թելով անցնող Մոսկվայի նկատմամբ վստահության խնդիրը, որն ավելի սրվեց ապրիլյան պատերազմի օրերին։

Այնուամենայնիվ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ այս պահին հիմնականում հնչում են քաղաքականացված գնահատականներ, որոնք կապ չունեն ռազմական ոլորտի հետ։

– Քննադատները, հղում կատարելով համաձայնագրի 6-րդ կետին, որտեղ ասվում է, որ միասնական ՀՕՊ համակարգը կոորդինացնելու է ռուսական կողմը, նշում են, որ Հայաստանը ՈԴ-ի վերահսկողությանն է հանձնում իր հակաօդային պաշտպանության համակարգը։ Համաձա՞յն եք այս քննադատության հետ։

– Նորից ցանկանում եմ նշել, որ մենք արդեն վաղուց այն միասնական համակարգի մեջ ենք։ Ոչ մի նորություն չկա։ Եթե մարդիկ հղում են կատարում համաձայնագրի 6–րդ կետին, որը վերաբերում է համակարգի կոորդինացիային, ապա պետք է իրականում կարդալ նույն համաձայնագրի հավելվածի 5-րդ կետը։ Այնտեղ հստակ ասվում է՝ ում են այդ համակարգերը ենթարկվում եւ ով է որոշում կայացնում այս կամ այն օբյեկտի ոչնչացման հետ կապված։ Եթե Հայաստանի վրա լինի հարձակում, ապա միայն Հայաստանն է որոշելու՝ որ օբյեկտին ինչպես հարվածել։ Երկրորդ կարծիք այստեղ չկա։ Ինքնիշխանության ոչ մի կորստի խնդիր չկա։

Ավելին՝ այս համակարգը պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը եւ ուժեղացնում մեր անկախությունը։ Անկախությունը ուղղակի փաստաթուղթ չէ։ Դա տնտեսություն է, ռազմական ոլորտ ու սպառազինություններ, համակարգեր, որոնք ի զորու են պաշտպանել այդ նույն անկախությունը։ Ուստի, այս համակարգը հենց այդ խնդրի լուծմանն է ուղղված։

Ինչ վերաբերում է կոորդինացիայի խնդրին, որն իրականացնում է Ռուսաստանը, սա բնական է, քանի որ ՀՕՊ համակարգը եւ անվտանգությունը մեծապես կապված է Ռուսաստանի հետ։ Ռուսաստանն ունի ռազմա-տիեզերական համակարգեր ու զորքեր։ Ուստի կոորդինացիան կարող է լինել միայն ՌԴ ռազմա-տիեզերական համակարգերի միջոցով։ Հայաստանում չկան ոչ տիեզերական ուժեր, ոչ հեռահար հայտնաբերման ռազմական ինքնաթիռներ եւ այլն։ Ուստի այստեղ հնչող քննադատություններն ավելի շատ քաղաքական հայտարարություններ են, քան մասնագիտական վերլուծություններ։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930