Լրահոս
Օրվա լրահոսը

Կրճատելու են 10 օրվա ընթացքում

Հունիս 09,2016 11:58

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց այն ավտոմեքենաների ցանկը, որոնք պետք է կրճատվեն, նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը:

Կառավարությունը որոշեց պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացնել կառավարության աշխատակազմին պատկանող 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը՝ հետագայում դրանք օտարելու նպատակով:

Նույն նպատակով որոշվեց նաեւ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված 6 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել, ամրացնելով Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930