ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից տեղեկացանք, որ հունիսի լույս 9-ի գիշերը, կեսգիշերից մինչեւ 0 ժամ 30 րոպեն, ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանից իմացանք, որ այդ գնդակոծությունից քիչ չափով վնասվել է գյուղի 3 տուն:
Ներկայումս սահմանի այդ հատվածում հանգիստ է, կրակոցներ չկան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ