«Ժողովուրդ»-ը սպասվող ընտրությունների մասին խոսեց Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ։
– Պարոն Դարբինյան, առաջադրվելո՞ւ եք սպասվող քաղաքապետի ընտրություններում։
– Չէ, ես չեմ առաջադրվելու։
– Ինչո՞ւ։
Կարդացեք նաև
– Բայց դա շուտվա որոշում էր, դեռ նախորդ ընտրություններին էլ չէի ուզում մասնակցել։
– Ինչո՞ւ չեք ուզում, արդյո՞ք քաղաքական հրահանգ կա, որ Ձեզ այլեւս չեն ուզում տեսնել։
– Չէ, չէ, նման բան չկա, ընդհակառակը, ես այս տարածաշրջանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահն եմ, չէ՞, նման բան չկա։
– Ձեր միանձնյա որոշո՞ւմն է եղել, չմասնակցել, թե՞ Ձեզ հասկացրել են չառաջադրվել։
– Չէ չէ, ես պարզապես ուզում եմ աշխատանքիս պրոֆիլը փոխեմ։
– Հնարավո՞ր է՝ Ձեր դեմ մշտապես ներկայացվող բողոքներն են պատճառը, որոնց հիման վրա անգամ ոստիկանության Լոռու մարզում նյութեր էին նախապատրաստվում։ Ձեր բարեկամն էր դիմել իրավապահներին եւ հայտնել Ձեր ու Ձեր հարազատների սպառնալիքների մասին։
– Իմ վրա որեւէ քրեական գործ չկա, չի էլ եղել։ Որեւէ քրեական գործ քաղաքապետի վրա չկա, չի եղել ու չի էլ լինի։
– Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում պաշտոնից ազատում, հետո քրեական պատասխանատվության են ենթարկում։ Գուցե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի այո-ն չապահովեցիք, ու դա դարձավ Ձեր քաղաքապետ չլինելու ճակատագրական պատճառը։
– Ոչ, ո՛չ, ո՛չ, դա իմ որոշումն է, նույնիսկ 2012 թվականին, ես չէի ուզում դնել այն ժամանակ, բայց դրեցի, բայց հիմա… Իրենք այն ժամանակ էլ գիտեին, որ ես 2016 թվականի ընտրություններին չեմ մասնակցելու:
Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում