Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտարարության տեքստում ռուսական կողմի համար խնդրահարույց են եղել Ադրբեջանի վերաբերյալ ձեւակերպումները. «Հրապարակ»

Հունիս 09,2016 11:32

Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների ապրիլի 15-ին Երեւանում կայացած նիստից անցել է մոտ 2 ամիս, սակայն կողմերը դեռ չեն համաձայնեցրել համատեղ հայտարարության տեքստը։ Ռուսական կողմը չի պատասխանել այս առիթով ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վերջերս հղած պաշտոնական հարցումին, որը փորձել է համատեղ հայտարարությունից լուր իմանալ։

Հիշեցնենք, նիստի արդյունքներն ամփոփելիս Կորյուն Նահապետյանը նշեց, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ համատեղ հայտարարության տեքստով հանդես գան ավելի ուշ, թեեւ նախապես հայտարարվել էր, որ սույն հայտարարությունը հրապարակվելու է նիստից անմիջապես հետո։

Ըստ տեղեկությունների, հայտարարության տեքստում ռուսական կողմի համար խնդրահարույց են եղել Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին պատերազմական գործողություններ սանձազերծած Ադրբեջանի վերաբերյալ ձեւակերպումները, հայտարարության տեքստում անուղղակի մեղադրանքներ են եղել նաեւ ՌԴ-ի նկատմամբ՝ այն շեշտադրումով, որ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ հիմնականում ինքն է զինում Ադրբեջանին։

Ռուսական կողմը ժամանակ էր խնդրել, որպեսզի տեքստը համաձայնեցնեն նաեւ իրենց քաղաքական ղեկավարության հետ, նոր միայն հետ ուղարկեն իրենց համար ընդունելի տարբերակը։ Սակայն մինչեւ օրս որեւէ լուր չկա։ Կորյուն Նահապետյանից կրկին հետաքրքրվեցինք հայտարարության ճակատագրով։

– Ինչքա՞ն կարող եք սպասել Ռուսաստանի պատասխանին, հավե՞րժ, ու այլ քայլեր չձեռնարկել։

– Ոչ, ոչ, կարծում եմ՝ կարճ ժամանակ անց մենք եւս մեկ անգամ կապ կհաստատենք եւ կփորձենք հասկանալ, թե որն է իրենց դիրքորոշումը։

– Եթե համատեղ հայտարարությունը չկայանա, հնարավո՞ր է հայկական կողմը վերանայի Ռուսաստանի հետ իր հարաբերությունները։

– Հնարավոր է, որ հայտարարություն չլինի, այնպես չէ, որ կողմերը պարտադրված են համատեղ փաստաթուղթ ստորագրելու, մենք համատեղ քննարկում ենք կազմակերպել օրակարգում բոլոր հարցերի շուրջ, եւ մեր առաջարկն է եղել ընդունել հայտարարություն։ Այդ առաջարկը ձեւավորվել է մյուս կողմին փաստաթուղթ ներկայացնելով, հնարավոր է մյուս կողմը համաձայնի, հնարավոր է՝ չհամաձայնի։
Ինչ վերաբերում է հարաբերությունների վերանայմանը, ապա, կարծում եմ՝ պետք չէ չափազանցնել, հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության շրջանակներում բազմաթիվ քննարկումներ են եղել, եւ միշտ չէ, որ այդ քննարկումներն ավարտվել են փաստաթղթեր ընդունելով։ Դա ուղղակի մեր ցանկությունն էր։

 
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930