Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի մի շարք շրջաններ մերժել են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը. «Աքշամ»

Հունիս 09,2016 11:18

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևի ընդունումից հետո նմանատիպ բանաձևեր են հայտնվում այլ պետությունների, կամ դրանց ենթակայությամբ գործող ինքնավար շրջանների և տեղական խորհրդարանների օրակարգում։ Այս մասին հաղորդում է թուրքական «Աքշամ» պարբերականը։

Հայոց ցեղասպանության դատապարտման մասին բանաձևն այս անգամ քվեարկության է դրվել Իսպանիայի ենթակայությամբ գործող 17 ինքնավար համայնքների՝ այդ թվում երկրի հյուսիս-արևմտյան Գալիսիայի ինքնավար համայնքի խորհրդարանում։

Այս անգամ սակայն, բանաձևն այդ խորհրդարաններ ներկայացրած ուժերը չեն կարողացել համապատասխան քվեներ ապահովել, որպեսզի օրենսդիր այդ մարմինները նույնպես դատապարտեն հայ ժողովրդի հանդեպ գործած անմարդկային ոճիրը։

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Գալիսիայի ինքնավար համայնքի խորհրդարանում էր հայտնվել ապրիլի 25-ին: Երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ նախագիծը մերժվել է ձայների 32 կողմ, 38 դեմ հարաբերակցությամբ։ Այս իրադարձությանն անդրադարձել է Իսպանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Օմեր Օնհոնը. «Գալիսիայի խորհրդարանը չմնաց հայկական պնդումների միակողմանի ազդեցության տակ և արդարացի որոշում կայացրեց»։

Հիշեցնենք նաև, որ 2015թ. մայիսին Իսպանիայի խորհրդարան ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին նախագիծ, որի քվեարկության ժամանակ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ 130 դեմ, 68 ձեռնպահ և 14 կողմ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930