Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նման պատմությունների մասին լսելիս մի պահ ափսոսում ես, որ մահապատիժը վերացվել է. «Հրապարակ»

Հունիս 09,2016 10:57

Գրեթե ամեն օր որեւէ սպանության մասին հաղորդագրություններ կարդացող լրագրողի ու ընթերցողի համար գուցե 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանությունը մի հերթական միջադեպ է, որն այնքանով է հիշարժան, որ սպանվածը հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինն էր՝ համեստ ու աշխատավոր մի մարդ, որին շրջապատում բոլորը հարգում էին, եւ որը կարող էր ապրել մինչեւ խոր ծերություն։

Բայց երբ կարդում ես կատարվածի մասին Խաչատրյանի ընտանիքի բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին, ուղղակի սահմռկում ես։ Ինչքան պետք է մարդկային տեսակն անկում ապրած լինի, որ տարեց կնոջ՝ մոր աչքի առաջ որդուն ծեծելով սպանեն, նրա աղաչանքն անտեսելով եւ նրան էլ գետնին տապալելով։

Ինչքան պետք է մարդկանց սիրտը քարացած լինի, որ կողքից երթեւեկեն ու տեսնելով օրը ցերեկով կատարվող այդ սպանդը, ոչ թե միջամտեն, այլ հեռանան՝ ընթացքից հեռախոսներով տեսագրելով սպանությունը։

Եվ ինչքան պետք է կինը, աղջիկը կորցրած լինի մարդկային կերպարը, որ ոչ թե կանգնեցնի իր ոհմակի անդամներին եւ կանխի այդ ոճիրը, այլ մասնակցություն ունենա։

Նման պատմությունների մասին լսելիս մի պահ ափսոսում ես, որ մահապատիժը վերացվել է, եւ նմանների պատիժը լավագույն դեպքում մի 10-15 տարվա ազատազրկումը պետք է լինի:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930