Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքիայի վարչապետ. Մենք խոսելու ոչինչ չունենք Քրդական աշխատավորական կուսակցության հետ. «Միլիյեթ»

Հունիս 09,2016 10:47

Թուրքիայի վարչապետ, այդ երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է իր կուսակցության պատգամավորների հետ, եւ խոսել է Թուրքիայի ահաբեկչությանը և քրդերին առնչվող մի շարք թեմաների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլիյեթը»։

Վարչապետ Յըլդըրըմն ասել է, որ այս օրերին իրենք առաջարկներ են ստանում ահաբեկչական խմբավորումներից, որոնք պատրաստակամություն են հայտնում վայր դնել զենքերը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Յըլդըրըմն անմիջապես էլ պատասխանել է այդ առաջարկին. «Մենք խոսելու ոչինչ չունենք»։
Յըլդըրըմը նշել է, որ այդպիսի առաջարկ իրենք ստացել են «Քրդական աշխատավորական» կուսակցությունից (կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական խմբավորում,-խմբ.) կամ դրա շառավիղներից։ Թուրքիայի վարչապետի խոսքերով՝ իրենք շարունակելու են ահաբեկչության դեմ պայքարն այնքան, մինչև կապահովվի երկրի ցանկացած մասում բնակվող քաղաքացու անվտանգությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930