Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ պարտավորություն է ստանձնել Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»

Հունիս 09,2016 10:30

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ Երևանում համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և իր հասցեին արվող այդ հայտարարությունները ժամանակավոր տղայություն են, ոչ թե Վիեննայի պայմանավորվածություններից հրաժարվելու նախապատրաստություն: Սարգսյանը հիշեցրել է, որ ունեն լուրջ աշխատանքի պարտավորություն, և հույս է հայտնել, որ Ալիևը կմնա դրան հավատարիմ: Թե ինչ լուրջ աշխատանքի պարտավորության մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը չի մասնավորեցրել:

Հունիսին սպասվում է նրա և Ալիևի նոր հանդիպում: Հայտնի է, որ դրանից առաջ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են ներկայացրել ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցչի գրասենյակի մոնիտորինգային լիազորությունն ընդլայնելու և հրադադարի խախտման հետաքննական միջազգային մեխանիզմի ներդրման մասին փաստաթղթերի նախագծեր: Նախօրեին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը հայտարարել էր, որ սպասում են կողմերի արձագանքին: Մինչ Պոպովը հայտարարում էր դա, Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում էր հենց ԵԱՀԿ գործող նախագահող երկրի՝ Գերմանիայի կանցլերին:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930