«Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը երեկ «Առավոտին» ասաց, որ Հայաստանի քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանի գործով դատախազությունն աննախադեպ որոշում է կայացրել:
Զինաիդա Մելիքյանը հանդես էր եկել հաղորդմամբ, դիմել էր թե ԱԱԾ, թե գլխավոր դատախազություն, որով պահանջել էր քրեական գործ հարուցել: Զինաիդան հայտնել էր, որ Հովհաննես Երիցյանը սպառնացել է իրեն, պայուսակից մի անգամ էլ հանել ատրճանակը, եւ ասել՝ «Ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկը ոչ մի բան չի կարող ասի»:
Զինաիդա Մելիքյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, բողոքարկելով դատախազության անգործությունը, քանի որ դատախազությունը կարճել էր գործ հարուցել:
Դատավոր Ա. Բեկթաշյանը որոշում էր կայացրել Զինաիդա Մելիքյանի բողոքը բավարարել: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցում «կյանքի սպառնալիքի» հատկանիշներով:
«Այդ մարդը՝ Հովհաննես Երիցյանը, փաստորեն, իր ձեռագիրը չէր փոխել»,- ասում է իրավապաշտպան կառույցի ղեկավարը:
Կարդացեք նաև
«Այդ ընթացքում Դավիթ Ստեփանյանը դիմում է Խաբարովսկից մեզ, հայտնելով, որ Երիցյանի սպառնալիքից փախել է Հայաստանից, ժամանակին աշխատել է Երիցյանի հետ, տարադրամի փոխանակման կետեր է ունեցել, գրավատուն, իսկ Երիցյանն էլ իրեն տոկոսով 900 հազար դոլար գումար է տվել»,- ասում է Մ.Պողոսյանը:
Դ. Ստեփանյանը 10 տարի շարունակ 18 հազար դոլար գումար է տալիս, որպես տոկոս: Գրավադնում է հետագայում իր ընկերների, մտերիմների գույքը, սակայն Երիցյանը պահանջում է 400 000 դոլար գումար մնացորդը: Մարդն ընկնում է հոգեբուժարան:
Կա ձայնագրություն, որով հաստատվում է, որ տվյալ անձը 1 միլիոն 900 000 դոլար գումար վերադարձրել է: Իսկ սպառնալիքին միջամտում է հայաստանաբնակ մի մականունավոր, ասելով՝ «արյուն է թափվելու»:
Ռ. Մ.
Մանրամասները՝
«Առավոտի» առաջիկա համարում:
«Առավոտ»
08.06.2016
Կարելի է ողջույնել պարոն Դատավոր Ա. Բեկթաշյան իր պարտականությունները կատարելու համար,մի բան որ չէն արել կոռուպցիայի մասնակից դատավորները:Նման դատավորներին, որոնք չեն արձագանքում քաղաքացիների դիմումները, հարկավոր է չդատել դրանց, այլ խլել այն ինչ որ գողացել էն եվ ուղղարկել ընդմիշտ, Խաբարովսկ:Եթե նման հարցերին մի քիչ ընթացք տրվի
ապա շատ, շատ հայրենակիցներ կվերադառնան հայրենիք:
Շնորհակալություն Ձեզանից պարոն Դատավոր Ա. Բեկթաշյան:Հայկական Պետությունների Կուսակցությունը ողջույնում է Ձեզ, ցանկանում էնք մեր երախտիքի խոսքը հայտնել, Զինաիդա Մելիքյանի բողոքը բավարարելու օբյեկտիվ և համարձակ քայլի համար:
Հայկական Պետությունների Կուսակցություն ՀՊԿ