Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է դաստիարակված մարդը

Հունիս 09,2016 14:00

Եվ ինչպես դաստիարակել առաքինի երեխաներ
Շատ ծնողներ, պապիկներ ու տատիկներ չարաչար սխալվում են, երբ երեխայի նկատմամբ սերը շփոթում են ամենաթողության հետ: Միգուցե ձեզ հիմա դուր է գալիս երեխային շփացնելը ու նրա անմեղությունն այդ կերպ սիրելը, բայց երբ երեխան մեծանա առանց չափի սահմանների, պատուհաս կդառա եւ իր, եւ ձեր, եւ ազգի նկատմամբ:

Պայքարել սեփական
ցանկությունների դեմ

Երեխաների դաստիարակությունը նրանց սովորեցնելն է պայքարել սեփական ցանկությունների դեմ: Փոքր հասակից սովորեցրեք ձեր երեխաներին համբերել ու զսպել սեփական ցանկությունները:

Օրինակ՝ «Մի քիչ համբերի բալիկս: Մի հատ շոկոլադ կերար, բավական է: Մյուսն էլ կտամ, բայց մի քիչ հետո: Դիմացի մի քիչ»: Եվ սա պետք է արվի Քրիստոսի պատվիրանների հիման վրա: Երեխաներին լավ չէ թույլատրել ամեն ինչ: Դա սեր չէ: Դաստիարակված եւ ազատ մարդն այն մարդն է, ով կարողանում է կառավարել իր սեփական ցանկությունները:

Արդյունքում ձեր երեխան չի մեծանա քմահաճ ու փոփոխամիտ, այլ կդառնա առաքինի, խոնարհ, ուժեղ ու վճռական անձնավորություն: Դա օրհնություն կլինի թե իր, թե ձեր եւ թե շրջապատի համար: Նա կունենա շատ ընկերներ ու շրջապատված կլինի բարի մարդկանցով:

Այս տեսակ դաստիարակությունը մի օրվա կամ շաբաթվա գործ չէ: Այլ տասնամյակների ամենօրյա դաստիարակչական աշխատանք: Երեխային դաստիարակելը ծնողի պարտականությունը, պատասխանատվությունն ու կոչումն է: Ծնողը սա կհասկանա ու այսպես կդաստիարակի իր երեխաներին, եթե ինքը հավատում է չափավորությանն ու նման օրինակ ծառայում իր երեխաների համար:
Ես կարող էի գրել, երեխան պետք է չափավորության մեջ մեծանա: Սա կլիներ ավելի մեղմ ու անհասկանալի, ինչպես այն բոլոր ընդհանուր ու անհասկանալի բաները, որ այս աշխահը տալիս է ձեզ: Օրինակ, կրիզիս (crisis) բառը: Հենց տնտեսությունը կամ մարդկանց վիճակը վատանում է, ասում են՝ կրիզիս է: Կրիզիս հունարեն նշանակում է դատաստան, վճիռ: Մեկը հարցնի, թե էդ ում դատաստանն է մարդկության վրա եւ թե ինչու է այդ դատավճիռն արձակվում:

Տեսնո՞ւմ եք: Հասկանալի բառը փոխարինվել է անհասկանալի բանով:
Նույնն էլ այստեղ: Եթե ուզում եք, որ ձեր երեխան չափավոր լինի, սովորեցրեք իրեն զսպել սեփական ցանկությունները ու հաղթահարել դրանք: Չափավորությունն ու համբերությունը վերացական հասկացություններ չեն, այլ պարզապես երեխան (եւ մեծերը) պետք է իմանա՝ ինչպես հաղթահարել սեփական ցանկությունները, որպեսզի դրանք իրեն չափ ու սահմանից չհանեն եւ որպեսզի երեխան կառավարի դրանք, այլ ոչ թե ցանկությունները կառավարեն մարդու կյանքն ու գերեն նրան: Հաղթանակների հաղթանակը դա հաղթանակն է սեփական անձի նկատմամբ: Եվ դուք ինքներդ, ծնողներ ջան, պետք է իրենց օրինակը լինեք: Նրանք սովորում են ընդօրինակելով: Բարի օր:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

08.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Շատ ցավալի է , որ նման հոդվածը մեկնաբանություններ չունի : Իմ խորին համոզմամբ , սերունդի դաստիրակությունը ոչ պակաս կարևորություն ունի , քան ուժեղ բանակը , ես կասեի որ նույնիսկ առաջնային է , քանի որ դաստիրակված մարտիկները կարող են կազմակերպված բանակ կազմել: Մեկը առանց մյուսի չի կարող լինել :

  2. Սերունդի դաստիարակությունն այսօր ամենամեծ մարտահրավերներից մեկն է մեր հասարակության համար: Համաձայն եմ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930