Ականջի ցավը հարբուխին ընկերակցող անհանգստություն է, որ կարելի է անձամբ բուժել: Թեյի գդալի մեջ թեթեւակի տաքացնել մի քանի կաթիլ ձիթայուղ, մեջը կեղեւած սխտորի փոքրիկ կտոր դնել, ապա հանել սխտորը եւ գոլ հեղուկը կաթեցնել ականջի մեջ:
Կամ մանր կտրատել սխտորը, ծրարե մաքուր շղարշի մեջ տաքացնել գոլորշու վրա ու կապել ականջին: Օրվա ընթացքում կրկնել 2-3 անգամ:
Մի քանի կաթիլ սոխի հյութ տաքացնել եւ կաթեցնել ականջի մեջ, եւ ցավը միանգամից կդադարի:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
08.06.2016