Անապայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ ներկայացված է 9 մարզիկով:
Երկրորդ օրվա դրությամբ մեր տղաներից երեքն արդեն քառորդ եզրափակչում են: Նրանք են. 49 կգ՝ Արսեն Աբգարյան, 56՝ Ժորժիկ Մարության եւ 91՝ Գուրգեն Հովհաննիսյան: Հայաստանն ունի նաեւ երկու կորուստ. Արտուշ Հովհաննիսյան (75) եւ Նարեկ Հովհաննիսյան (60): Ընդորում, Նարեկ Հովհաննիսյանը պարտվել է երկրորդ մենամարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ