Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Սամվել Բաբայանը Արկադի Ղուկասյանի նկատմամբ սպանության փորձ կատարած լիներ, ամեն ինչ այդպես չէր ավարտվի». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 08,2016 22:52

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը վստահեցնում է՝ Արցախի ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանն այն մարդը չէ, որ պաշտոն խնդրի:

«Ինչ է նշանակում, գնում են նախագահականի մոտ կանգնում, ինչ են խնդրում: ՊՆ նախարար նշանակելը խնդրելո՞վ է լինում»,- անդրադառնալով վերջին օրերին Արցախում Սամվել Բաբայանի մասնակցությամբ հանրահավաքին ու Բաբայանին ՊՆ նախարար նշանակելու պահանջով դրան հաջորդած ակցիային՝ ասաց Գուրգեն Եղիազարյանը:

«Սպասենք, տեսնենք՝ նախաքննությունն ինչ կասի»,- շարունակեց պարոն Եղիազարյանը՝ ասելով, թե իր համար շատ չպարզված հանգամանքներ կան Արցախում օրեր առաջ անցկացված հանրահավաքին հաջորդած արցախցի

պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելու դեպքի եւ Բաբայանին ուղղված մեղադրանքների առումով:

Հիշեցնենք, որ ծեծված պատգամավորն ասել էր, որ ծեծողներն իրեն թուղթ են տվել՝ պահանջելով գրել, որ Սամվել Բաբայանն է իրեն փող տվել հանրահավաքը կազմակերպելու համար:

Պարոն Եղիազարյանը զարմանում է՝ այդ փաստաթուղթն ընդհանրապես օգտագործել չէր լինի, դա մեղադրական էր այն մարդկանց, որոնք պահանջել էին այդ փաստաթուղթը:

Անդրադառնալով այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե Սամվել Բաբայանը լավ կռվող էր, բայց դրանից հետո նա հանցագործություն է կատարել, պարոն Եղիազարյանը շարունակեց. «Խոսքը վերաբերում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ սպանության փորձին: Բայց ես ավելի քան վստահ եմ՝ եթե Սամվել Բաբայանը դա կատարած լիներ, միանշանակ հեռու իրենից, ամեն ինչ այդպես չէր ավարտվի»:

Գուրգեն Եղիազարյանը Բաբայանի՝ հինգ տարի անազատության մեջ մնալն էլ էական հանգամանք չի համարում. «Ի վերջո, դուրս է եկել մարդը ու դրա մասին պետք է չհիշենք՝ հինգ տարի է եղել, տասը տարի է եղել, ինչ կապ ունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. vahan says:

    շերեփուկները խառնվել էն իրար գիտակցելով վոր սամոն վոր եկավ թոռը կգցի սաղին կհավքի դրա համար մեկ մեկու հերդ չտալով վայնասուն էն դրել ասում էն քաղաքական գործիչ չե տոասա այ տհաս պատերազմի ժամանակ անգամ երկրի վառչապետն ու նախագան էն անգամ պաշտպանության նախարարի մոտ աշխատում իսկ սամոի դեպքում առավել եվս մեկել տեսանք թե քանի կոպեկ առժի ձեր նաւագան վառչապետը ու ամբողջ երեսփոխանական ու արտգործնախարարական քաղաքագետներով վոր ձեր անելիքը արվեց 100 անմեղ զոհերի եվ տղերքի գժական դուխով բա չե կառծում էիք էն սեֆիստների շնորհիվ էր
    ինչ վերաբերվում է առկադիի գործին ասեմ վոր եթե սամոն անգամ 0,0001 տոկոս էլ խառնված լիներ առկադի չե պուտին ու օբամաի լիշը փռած կլիներ

  2. henri says:

    Պ. Գուրգէն Եղիազարեանը կամ այն է որ շատ միամիտ անձ մըն է / զինք չեմ ճանչնար/
    կամ ալ այն խորամանկ տեսակներէն է որ անձ մը պաշտպանելու համար պատրաստ են իրենց
    սովետէն ժառանգութիւն մնացած ” համոզիչ պատճառաբանութիւններով ” միամիտ հասարակութիւնը համոզել ` կարծր մի քիչ “անվայել ” արտայայտութիւններով,երբ զարմանքով հարց կու տայ թէ ինչ — Նախարար նշանակելը խնդրելով է լինում — կարծես երկինքէն ինկած ըլլայ և չգիտնայ որ մեր մօտ ա

    • henri says:

      ամէն ինչ կրնայ տեղի ունենալ ուր հարկ չկայ պատճառաբանութիւն փնտռել /200 մեթրը ,մի քանի օր վերջ կը դառնայ 8000 հեկտարի առանց աղմուկի; / Այս պայմաններու մէջ ինչպէս կ`ուզէք որ ժողովուրդը վստահութիւն ունենայ իր ղեկավարներուն վրայ; Մեզի համար տարբերութիւն չըներ Պապայեան եղեր է թէ ուրիշ մը` կարեւորը ԼՏՊ -ին բռնած դիրքն է ` Զօրավիգ կանգնիլ իշխանութեան -միաձայն և միահոգի -քանի փորձանքը ամէն վայրկեան կրնայ գալ և բնաւ կարիք չունինք ՄԷԿ ԶԻՆԵԱԼ իսկ կորսնցնելու ներքին վէճերով;

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/06/08/701920/#comment-1151392

      © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  3. Delea says:

    Ի գիտություն բոլորին:
    Հայաստանում եվ Արցախում տեղի ունեցող բոլոր «ծեծն ու ջարդն» կատարվում է ՌԴ ԱԱԾ հատուկ ջոկատայինների միջոցով:Ծեծի ենթարկված Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ջարդեցին ՌԴ ԱԱԾ հատուկ ջոկատի ծառայողներն մեր լկտիների ուղղեկցմամբ:Դժվար չէ կռահել ծեծի պատճառն,դա Սամվել Բաբայանի վերադարձն է որով, ուզում են նորից իրենց կեխտոտ խաղերով վարքաբեկել հերոսին: Որպես մեծ հայրենասեր եվ մեր ազգի հետագա գոյության մասին հոգ տանող, ազգի հերոս, Սամվել Բաբայանը դարձել է ՌԴ համար խանգառող մի կտոր ոսկոռ,որպիսի ի կատար ածվի Պուտինի եվ Սերժի նախնական պայմանավորվությունը, վերադարձնել ազատագրված հողերը Ազերին:

    Ընդամենը 1 օր առաջ ԼՂՀ նախագահի ելույթից,ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարում է եթե մեկը մեզ վիրավորում է ինչ է պատասխան չտանք:
    Այսինքն՝ Հայկ Խանումյանը հայտարարեց, որ եթե Բակո Սահակյանն իրենց չընդունի, հաջորդ անգամ իրենք կհավաքվեն նախագահի հրաժարականի պահանջով: Դա շատ մեծ վիրաորանք է ցարի համար եվ նույնիսկ վախի նախնական նշաններ կան,ամբողջ Արցախում չկա մեկը որ նման բան ասի եվ հանկարծ նրանց համար ինչ որ մի պատգամավոր նախագահի հրաժարականի մասին է երազում:Դուրս է գալիս որ Անհաղթ Դավիթը կարող է ինչ որ բաներ հորինի առանց Բակոին տեղյակ պահելու իսկ Բակոն էլ …
    07.06.2016 թ.իր ելույթով ԼՂՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում մարդու և քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս»:
    Ինչպիսի լկտիություն,տեղյակ չէն մեկը մյուսից թե ինչ է կատարվում, էլ ինչի համար էնք մենք պայքարում ազատ,անկախ,Արցախ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930