Թենիսի միջազգային ֆեդերացիան մելդոնիում օգտագործած լինելու հիմնավորումով Ռուսաստանի առաջատար թենիսիստուհի Մարիա Շարապովային այսօր երկու տարով որակազրկեց: Դա նշանակում է, որ Շարապովան չի կարող մասնակցել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին:
Թենիսիստուհին մտադիր է դիմել միջազգային դատարան: Իսկ մինչ այդ, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիան տեղեկացնում է, որ ամառային օլիմպիական խաղերում Շարապովային կփոխարինի Եկատերինա Մակարովան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ РИА Новости-ի