Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում գլխավոր խնդիրներից է երիտասարդների բնակարանաշինության հարցը

Հունիս 08,2016 22:40

«Նոյեմբերյանում շինարարությունը խորհրդային կարգերի ժամանակ է վերջին անգամ եղել. Վարկային միջոցները երիտասարդ ընտանիքների համար մատչելի չեն եւ ոչ ռեալ: Սա այն հիմնական խնդիրներից է, որի պատճառով երիտասարդ ընտանիքների կողմից արտագաղթը մեծ է»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը:

Նրա խոսքերով այստեղ փակ դռներ շատ կան, բայց այն ընտանիքները` որոնք Ռուսաստանում են, նրանք երբեք իրենց տները չեն վաճառում` ամռանը բոլորը համարյա հետ են գալիս, իսկ բանալին տալիս են հարեւանին, որ տունը նայեն:

Հասմիկ Ազիբեկյան

Հասմիկ Ազիբեկյանի խոսքերով, որպես ռիսկային գոտի, բանկերը հիմնականում գյուղական վայրերում հիփոթեք կամ շինարարական վերանորոգման վարկեր չեն տալիս: Եթե տալիս էլ են, ապա պահանջում են Երեւանում բնակարան գրավադնել, իսկ բնականաբար գյուղի բնակչության անգամ մեկ տոկոսը Երեւանում բնակարան չունի, այսինքն` գյուղական համայնքներում եւ նաեւ Նոյեմբերյանում հիփոթեք հիմնականում չի գործում:

Ըստ Հասմիկ Ազիբեկյանի` հիմա թեկուզ փոքրիկ սոցիալական խնդրի լուծմամբ հնարավորություն են տալիս կանխել արտագաղթը, որը գյուղական համայնքներում մեծ թվերի է հասնում:

Ինչպես նշեց Հասմիկ Ազիբեկյանը Նոյեմբերյանում գլխավոր խնդիրներից է երիտասարդների բնակարանաշինության հարցը:

Մանրամասները կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930