Հունիսի 7-ին Տավուշի մարզի սահմանում, Մեհրաբի ուղղությամբ, Հայաստանի տարածք է անցել Ադրբեջանի քաղաքացի, 1977թ. ծնված Վելիեւա Զոհրա Վարձար քըզըն: Նա Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է:
Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի ղեկավար Վոլոդյա Ուզունյանին հարցրինք՝ ինքը տեսե՞լ է ադրբեջանուհուն: Գյուղապետն ասաց, որ չի տեսել, սակայն զինվորականները, ովքեր հանդիպել են Հայաստանի տարածք անցած ադրբեջանուհուն, ասել են, որ տարօրինակ մարդու տպավորություն է թողել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ