Ինչպես օրերս անդրադարձել էինք,Գյումրու հարկային տեսչություն մուտքի մոտ փակցվել էր ցուցանակ՝ համաձայն որի սպորտային համազգեստով քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում էր:
Այս մասին Aravot.am-ին ահազանգել էր տնտեսական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը, որի մեկնաբանմամբ, խստիվ արգելելը մարդու ազատ տեղաշարժի խոչընդոտում է, սահմանադրական իրավունքի խախտում, միգուցե հորդորեին, խնդրեին, հասկացնեին, որ ցանկալի է պետական կառույց մտնել ոչ սպորտային համազգեստով: «Օրինակի համար մի մարդ, որը ուզում է հարկայինից ինչ-որ բան ճշտել, ունի այդ մի սպորտային համազգեստը կամ սպորտային ոճի համազգեստը, ուրեմն այդ մարդու մուտքը պետական հաստատություն պետք է արգելափակվի՞»,- հարցնում էր Կարեն Պետրոսյանը: Ի դեպ, նրան տեղում պարզաբանել էին, որ դա Գյումրու տարածքային հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանի հրամանն է:
Aravot.am-ը իր հերթին զանգահարեց ՀՀ հարկային ծառայության լրատվական բաժին՝ պարզաբանումներ խնդրելով թեմայի շուրջ: Այստեղ օպերատիվորեն արձագանքեցին բարձրաձայնված խնդրին. սպորտային համազգեստ չհագնելու մասին հրահանգը արագ հանվեց Գյումրու հարկային տեսչություն մուտքից (Տես լուսանկարում):
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մնում է հարկայինի պետն իր աշխատակազմը վերանայի գեղցի թափթփուկներից ու ամեն բան նորմալ կլինի մեր քաղաքում,,,Նախկին նախարարի համագյուղացիների գյուղապետարանն է կարծես դառել,,,,նախարարի ազգուտակի հանդիպման վայրը….