Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաստատ համոզված եղեք, որ վնասները այդքան մեծ ծավալների չեն». Գյուղնախարարը՝ կարկուտի վնասների մասին

Հունիս 08,2016 19:15

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գյուղնախարարին հարց ուղղեց. «Լրանում է 1 տարին՝ մարդիկ խաղողի հանձնած բերքի դիմաց գումարները չեն ստացել: Վարկերի տակ են եղել՝ չեն կարողացել մուծել: Կառավարությունը խոստումներ է տվել, որ կօգնի՝ չի օգնել: Արդյունքում՝ բավականաչափ ծանոթներ ունեմ, որ ուղղակի ոչնչացրել են խաղողի այգիները»:

Նա նաեւ կարկուտից հետաքրքրվեց, որը մեծ վնաս է տվել առնվազն 4-5 մարզում: Նա հիշեցրեց,  որ գիտությունը զարգացել է, կարկուտ են ցրում սարքերը, մեզ մոտ կրակում են, բայց՝ ոչ արդյունավետ:

Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ առաջին անգամ չէ,  որ այս ամիսներին կարկտահարություն է լինում. «Արմավիրի մարզի 172 հակակարկտային կայաններին ավելացել են նաեւ 18 կայաններ, որոնք արդեն տեղադրվել են: Գյուղացիական տնտեսությունները բարձրացրել են վարկերի հարցը: Վարչապետի հանձնարարությունը կա, առաջիկայում մարզպետարանները կներկայացնեն ցուցակները, որ ԿԲ-ի, բանկերի միջոցով վարկերի հարցը լուծվի: Հաստատ համոզված եղեք, որ վնասները այդքան մեծ ծավալների չեն: 45 համայնքներում է կարկուտ տեղացել, բայց վնասվել են հիմնականում Արմավիրի մարզի 4 համայնքներ, Կոտայքի մարզի 7 համայնքներ  Լոռու մարզի 3 համայնքներ, Տավուշի մարզի 4 համայնքներ: Վնասի չափը տարբեր է՝ 20-70 տոկոս, չի կարելի տեղայնացնել ամբողջ հանրապետության մակարդակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930