Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ իր 1.2 մլն դոլար շահույթի ու կոռումպացված չինովնիկների մասին

Հունիս 08,2016 18:52

«Պարոն վարչապետ, մայիսի 12-ին դուք հայտարարեցիք կոռուպցիայի դեմ պայքարի հերթական փուլի մեկնարկի մասին, ինչը շատ տպավորիչ է, ինչպես նախկին հայտարարությունները: Ես ուզում եմ ճշգրտող հարց տալ ձեզ»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես դիմեց Հովիկ Աբրահամյանին:

Նա հարցրեց. «Օրինակ, Սերժ Սարգսյանին, ինքներդ ձեզ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, կառավարութան աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին եւ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կոռումպացված համարո՞ւմ եք, թե՞ չէ»:

Վարչապետը պատասխանեց ժպիտով. «Նախ, ես չէ, որ պիտի անվանեմ՝ կոռումպացված են, թե ոչ: Ինչ վերաբերում է ձեր հնչեցրած անուններին, դուք որեւէ փաստ՝ հիմնավոր, ողջամիտ, ներկայացրե՞լ եք իրավական կառույցների ու հետամուտ չե՞ն եղել այդ փաստերի ստուգմանը: Ամեն դեպքում ձեր հայտարարությունը օդից կախված երեւի սկսեք հիմնավորել, թե չէ դուք շատ եք սկսել օդից կախված հայտարարություններ անել»:

Վարչապետն ասաց, որ հանրության մի մաս կա, որ հրճվում է այդ հայտարարություններից, Փաշինյանն էլ իրեն լավ է զգում: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին հայտարարությունից հետո լուրջ գործընթաց է սկսել եւ հորդորեց Փաշինյանին՝ իրենց փաստերով օգնել, բայց՝ ոչ «օդից կախված» փաստերով. «Փորձենք ստուգել միասին: Ես ազատ եմ, կաշկանդված չեմ, եթե կան նման հարցեր, փորձենք միասին տալ լուծում՝ խորհրդարան-կառավարություն-իշխանություն»:

Նիկոլ Փաշինյանն էլ ընդունեց Հովիկ Աբրահամյանի առաջարկը եւ հենց տեղում մի կոնկրետ օրինակ բերեց, որ քննարկեն. «2014-ին, երբ դուք վարչապետ էիք նշանակվել, ձեր 2006-2007-ի հայտարարագիրը վերցրեցի, որտեղ գյուղմթերքից դուք 1 մլն 200 հազար դոլար աշխատել էիք: Իմ ձեռքի տակ է ձեր ձեռքով գրված հայտարարագիրը: Հետ դուք «Ռ-էվոլյուցիա» ծրագրով հերքեցիք, ասեցիք ՝ նման բան չկա, գյուղմթերքի վաճառքից մաքսիմում ստացել ենք 30-40 մլն դրամ: Կարող եմ մոտեցնել ձեզ, կարծում եմ, ձեր ձեռագիրը հիշում եք, ստեղ գրված է, որ դուք 1 տարվա ընթացքում 1 մլն 200 հազար դոլար աշխատել եք, հիմա բացատրեք՝ 1 մլն 200 հազար դոլարը ո՞նց եք գյուղմթերքի իրացումից ստացել»:

Վարչապետը պատասխանեց, որ 2007-ին է պարտադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացնել հայտարարագիր. «Առաջին անգամ են մարդիկ հայտարարագրել ոչ թե 2007-ի շահույթը, այլ ամբողջ կյանքի ընթացքում ունեցած շահույթը: Եթե նման բան կա գրված, որ 2007-2008 թվականների շահույթն է, ուրեմն սխալ է: Դա մեկ տարվա շահույթ չի կարող լինել: Իմ ամենամեծ շահույթը եղել է 30-40 մլն: Թյուրիմացություն կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուն says:

    այո թյուրիմացություն կա,ու էդ թյուրիմացությունը մեր իշխանությոնն է

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930