Հունիսի 4-ին Երևան – Նուբարաշեն ճանապարհին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այս պահին մեկ հոգու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Պարզվել են մասնակից մի շարք անձանց ինքնությունը, քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն սպանել են դաժանաբար ծեծելով ու մոր աչքի առջեւ:
Կարդացեք նաև
Լուսանկարը` Սոնա Տռուզյանի ֆեյսբուքյան էջից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ