Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գրեթե բացառում եմ, որ Հայկ Խանումյանի դեպքը իշխանական մակարդակով է կազմակերպված». Լարիսա Ալավերդյան

Հունիս 08,2016 17:48

«Բռնությունը դատապարտելի է: Չգիտեմ` ում կողմից է արվել, բայց գիտենք, որ տեղի է ունեցել նախապես մտածված բռնություն»,-ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու  դեպքն այսպես է մեկնաբանում ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Գրեթե բացառում եմ, որ դա իշխանական  կամ պետական մակարդակով է կազմակերպված եղել: Պետականության նշան չկա: Ով ունի պետական մտածելակերպ, այդպես չպետք է գործեր»,-հունիսի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի` Արցախ կատարած այցին, նա նկատեց, որ Բաբայանը եղել եւ մնում է որպես հերոս, սակայն հենց հերոսներն են հայտնվում տարբեր իրավիճակներում` հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով, բանտարկվում կամ դատապարտվում: «Կամ էլ հերոսի անունը հնչեցվում է  նման իրավիճակներում»,-նկատի ունենալով Խանումյանի դեմքը` ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ինչ վերաբերում է արցախցիների` Սամվել Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու պահանջին, Լարիսա Ալավերդյանի խոսքով. «Սամվել Բաբայանն ասաց, որ ժողովուրդը պետք է որոշի, ինքը պաշտոնի չի ձգտում եւ դեմ է ստորագրահավաքին»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930