Aravot.am-ի տեղեկություններով, երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Ջաբրայիլի դրքերում, բնական աղետի պատճառով, դժբախտ դեպք է գրանցվել: Գիշերը գետը վարարել է եւ լցվել դիրքերը: Աղետի պատճառով, դիրքերում հերթապահող վեց զինծառայողներ տուժել են: Ջուրը նրանց քշել է: Նրանցից չորսին արդեն գտել են` բավական ծանր վիճակում: Առայժմ հստակ հայտնի չէ`զոհեր կա՞ն, թե`ոչ: Հնարավոր զոհերի մասին միայն խոսակցություններ են: Հայտնի է միայն, որ զինծառայողներից մեկը Մասիսից է, մյուսը`Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղից:
Նելլի ԳՐԳՈՐՅԱՆ
Հ.Գ.- Ավելի ուշ քննչական կոմիտեի կայքէջում հայտնվեց հետեւյալ տեղեկությունը. «Բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից»: