Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի ղեկավարությունը լուրջ ընտրության առջև կկանգնի». Սերգեյ Մինասյան

Հունիս 08,2016 15:59

«Դժվարանում եմ պատկերացնել, որ հայկական կողմը կարող է միակողմանի զիջումների գնալ, նույն ձևով դժվար թե այս իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունը գնա զիջումների: Այդ ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է անի բավականին լուրջ և դժվար ընտրություն՝ կամ այս իրավիճակում փորձել գնալ նոր ռազմական գործողությունների վերսկսման կամ պետք է համաձայնություն տա որոշ չափով շփման գծում միջազգային ինչ-որ երաշխիքներ ստեղծելուն»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա լուրջ առաջխաղացում բանակցային գործընթացում չի կանխատեսում, բայց կարծում է՝ նախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրական լուրջ ընտրության առջև կկանգնի:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ ԼՂ բանակցային գործընթացը փակուղում է
հայտնվել ու  առանց վստահության մեխանիզմների ներդրման, նախագահների հանդիպումը կարող է անիմաստ դառնալ. «Առանց վստահության մեխանիզմների կիրառման՝ նախագահների հանդիպումը կարող է տեղի չունենալ: Այս պահին համանախագահները փորձելու են ջանքեր գործադրել այդ հանդիպման ուղղությամբ: Հայկական կողմը դա կընդունի և կփորձի իրագործել: Առանց այդ մեխանիզմների դժվար թե տեղի ունենա այդ հանդիպումը: էական սպասումներ չկան հանդիպումից: Գործընթացն այսօր նոր փակուղում է հայտնվել: Ադրբեջանական կողմի սպասումները, որ քառօրյա պատերազմից հետո հայկական կողմը կգնա միակողմանի զիջումների, չեն արդարացվում, այդ առումով Ադրբեջանը հայտնվել է նոր փակուղու առաջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930