Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորն, այդ թվում նաև Սամվել Բաբայանը, պետք է ձեռնպահ մնան որևէ նախաձեռնությունից». Խոսրով Հարությունյան

Հունիս 08,2016 15:49

«Դե ֆակտո Արցախը պատերազմական իրավիճակի մեջ է, և նրա ներքին կյանքն այս բարդ վիճակում ալեկոծելն ինձ վրա արկածախնդրության տպավորություն է թողնում»,- այսօր «Փաստարկ» ակումբում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Արցախում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի մասնակցությամբ հանրահավաքին, նրա ելույթին:

«Բոլորն՝ այդ թվում նաև Սամվել Բաբայանը, պետք է ձեռնպահ մնան որևէ նախաձեռնությունից, նույնիսկ ամենաբարի նպատակ հետապնդող, եթե դրան պետք է հետեւեն քաղաքական և քաղաքացիական ընդվզում»,- շարունակեց պատգամավորը: Պարոն Հարությունյանի համար  Սամվել Բաբայանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները հասկանալի կլինեին, եթե նա հենց ապրիլի 1-2ին լիներ Արցախում. «Եթե վտանգի պահին կանգներ իր ժողովրդի կողքին Արցախի հերոսը, շատ հասկանալի կլիներ»:

Խոսրով Հարությունյանը վստահ է,  որ  Սամվել Բաբայանի Արցախ վերադառնալու դրդապատճառները միմիայն քաղաքական են:

Նա նաեւ անդրադարձավ Հայասատանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա  հանդիպմանը ու մատնանշեց իր կարծիքով հանդիպման համար մի քանի գործոն. «Արդյո՞ք համակամարտող կողմերի համար այդ հանդիպումը պահանջարկված է, արդյո՞ք կողմերն այդ հանդիպումից սպասելիքներ ունեն, և այդ հանդիպումը որքանո՞վ է անհրաժեշտ միջնորդ կողմերին:
Սրանք այն գործոններն են, որոնք կարող են նախապայմանավորել Ալիև-Սարգսյան երկրորդ հանդիպումը՝ ապրիլից հետո: Համոզված եմ, որ այս երեքի համատեքստում այդ հանդիպումը տեղի է ունենալու: Կողմերն ամենատարբեր սպասելիքներն ունեն, հայկական կողմը սպասելու է, որպեսզի բանակցային գործընթացի մեխանիզմներն իրականացվեն, իսկ Ալիևը գնալու է, քանի որ եթե չգնա, կստացվի, որ նախահարձակ լինելու հերթական փորձն է նախապատրաստում»:
Պարոն Հարությունյանը կասկածում է՝ միջնորդ պետություններն ունակ կլինե՞ն, կգտնե՞ն այդքան քաղաքական կամք՝ ազդելու պայմանավորվածությունը խախտած նախահարձակ կողմի վրա. «Հայկական կողմը պետք է մեծ մեխանիզմների ներդրման փաթեթ բերի այն հատվածին, որը վերաբերելու է խախտողի նկատմամբ սանկցիաներ կիրառելուն: Եթե դա չեղավ, այս ամբողջ աշխատանքը սպասելի արդյունքը չի տա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930