Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. Շաքարավազի ոլորտում մենաշնորհ չկա

Հունիս 08,2016 15:31

«Մենաշնորհը բառը դա վատ բառ չէ: Վատը նրանում է, որ մենաշնորհը ստեղծում են ուրիշի դիրքերը խանգարելու փաստով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն` անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի սկսած մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարին:

«Աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարաղանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց եւ ասաց, որ այդ ամեն ինչը պահելու եմ հսկողության տակ»,-շարունակեց ԱԺ նախագահը:

Լրագրողները հետաքրքրվեցին շաքարավազի ներկրման մենաշնորհից: Գալուստ Սահակյանն ասաց, որ այդ ոլորտում մենաշնորհ չկա, բացի Սամվել Ալեքսանյանից շաքարավազ ներկրող այլ մարդիկ էլ կան: Դրանք «Գրանդ-քենդի» եւ «Կոկա-կոլա» ընկերություններն են, որոնք շաքարավազ են ներկրում`սեփական արտադրանքում օգտագործելու համար:

«Եթե այդպիսի խնդիր կա, կառավարությունն արդեն իր որոշումն արել է, եւ եթե մարդիկ կան, որոնք ուզում են շաքարավազ բերել, կարող են դիմել եւ բերել էդ շաքարավազը»,- ասաց ԱԺ նախագահը:  Լրագրողների տարակուսանքին, թե ինչո՞ւ այլք չեն կարողանում շաքարավազ ներկրել, ասաց` ինքը չի կարող ասել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Ձեր մօտ», աբեր, մենաշնորհ կայ, չկայ, չգիտեմ, սակայն ապահովաբար կան առեւտրական կարգ մը մարզեր, ուր ոչ ոք կարող է գործ անել, եթէ անպայման, եւ հետեւաբար պարտադիր կերպով այդ գործին մէջ իր հասոյթի բաժինը չունենայ այս կամ այն – իշխանաւորների բարիացակամութիւնը վայելող – անձը:

    Այո, այդպէս է նաեւ պարագան շատ մը այլ երկիրների:
    Սական չափի հարց մը կայ, էլի…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930