«Որեւէ բան չեմ անի, պատժամիջոցը հետեւյալն է, որ աշխատավարձ չի ստանա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասանելով լրագրողներից մեկի հարցին` ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանն ավարտվում է, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չի գալիս՝ ի՞նչ պատժամիջոցներ են կիրառելու, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Մեկ այլ հարցի`ինչո՞վ էր պայմանավորված նախկին խիստ մոտեցումը, երբ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարական կար` զբաղվել Ծառուկյանի բացակայություններով եւ ոչ միայն, Գալուստ Սահակյանն ասաց, որ այս պահին նախագահի կողմից որեւէ հանձնարարական չկա. «Ծառուկյանի գործն ուսումնասիրվել է, մնացած բոլոր գործարքները կապված են իմ տեսակետի հետ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ