Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի հանգստավայրերում գնում, քնում, հետս ես գալիս, առաջախաղացում չկա». Արտյոմ Թումանյան

Հունիս 08,2016 14:41

Aravot.am-ի հետ զրույցում «Արտ» բարեգործական ընկերության ղեկավար Արտյոմ Թումանյանը, որը կազմակերպում է ազատամարտիկների հանգիստը Վրաստանում, ասաց, որ մեր հարեւան երկրում մեծամասամբ  հանգստանում են Հայաստանի միջին խավի ներկայացուցիչները: Ցածր խավը, բնականաբար չի գնում հանգստի, իսկ բարձր խավը, մեր զրուցակցի բնութագրմամբ, ուր ուզում, գնում է, իրենց համար չկա հանգիստ, կա հաճույք:

«Բոլոր ժամանակներում էլ մարդիկ ծովն են գերադասում, Հայաստանի հանգստավայրերում՝ Ծաղկաձորում, Դիլիջանում, մյուս տեղերում ոչ մի տեսակի առաջխաղացում չկա, բառիս բուն իմաստով գնում, քնում, հետ են գալիս, գներն էլ էլ չասեմ… Մի հատ օրինակ բերեմ, ազատամարտիկների ծրագիրը, որը իրագործում եմ, նրանց տանում եմ Սեւ ծով` հանգստի, որոշեցինք փոխել հանգստավայրը, ասացի՝ եթե ցանկություն կա, փոխենք, Հայաստանից ինչ-որ հանգստավայր ընտրենք: Բոլորը միահամուռ ասացին ՝ ոչ, ոչ, ոչ, որովհետեւ անելիք չկա, ասում են՝ ծովի հետ ոչ մի բան չենք փոխի: Իսկ Հայաստանի հանգստավայրերի գներից չխոսեմ էլի, օրինակ՝ Ամանորին Ծաղկաձորում այնպիսի գին կարող է լինել, որ դու դրանով գնաս Դուբայ, հետ գաս, մի բան էլ գրպանդ փող մնա: Այս համեմատականն է, ես չգիտեմ ինչո՞ւ է այդպես, դրա պատասխանը մինչեւ հիմա չեմ էլ հասկացել, բայց փաստը դա է: 3-4 օրվա ծաղկաձորյան հանգստի գնով, որի վրա պիտի ծախսես մոտ 100 հազար դրամ, կարող ես մի շաբաթով Սեւ ծով հանգստանալու գնալ»:

Մեր հարցին, թե Սեւ ծովը շիրակցիների քանի՞ տոկոսին է հասանելի, մեր զրուցակիցն ասաց՝ մոտավորապես 10-15 տոկոսին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արտյոմ Թումանյանի ֆեյսբուքյան էջից

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930