Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը չի հավատում, որ Սերժ Սարգսյանն է մարել Սամվել Բաբայանի պարտքերը

Հունիս 08,2016 14:34

«Ի՞նչ կապ ունի, եթե անձը քաղաքական է, չի՞ կարող խուլիգանություն լինել: Ես այդպես եմ մտածում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն`անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԼՂՀ պաշտպանությա նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձից: Նաեւ այսպիսի հարց հնչեց` ինչո՞ւ ՀՀ կամ ԼՂՀ իշխանությունները չընդունեցին Սամվել Բաբայանին: «Նախ, ես չգիտեմ` ինքը դիմե՞լ է ու չե՞ն ընդունել: Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ լուրջ կռվող է եղել, դրանից հետո հանցագործություն է կատարել, հետո տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է, գործ է ուզում. ի՞նչ` պիտի գործ ճարե՞ն, տան»,- տարակուսանք հայնեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահն, ի դեպ, մամուլն է կարդացել ու տպավորություն է ստացել, որ Սամվել Բաբայանը գործ է ուզում: Ինքն անձամբ չի հանդիպել Սամվել Բաբայանի հետ: Չի էլ հանդիպելու: «Եթե Սամվել Բաբայանը ցանկանում է օգնել ժողովրդին, թող այդպես էլ վարվի: Իշխանությունները դեռ չգիտեն, թե ի՞նչ ներուժ ունի Սամվել Բաբայանը»,-ասում է ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը «կողքի» խոսակցություն է համարում մամուլի այն հրապարակումները, որ Սերժ Սարգսյանը մարել է Սամվել Բաբայանի պարտքերը.  «Դրանք դժվար թե իրականությանը համապատասխանեն»:


Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Գալուստը քանի գնում՝ հաբռգում է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930