Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյանը՝ Հայկ Խանումյանի դեպքի մասին. «Չարժե, որ այստեղի քաղաքական գործիչը գնահատականներ տա» (Տեսանյութ)

Հունիս 08,2016 13:53

Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելուն:  «Շատ լավ կլիներ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պոցեսներում»,- ասել էր նա:

«Անդրադարձ» մամուլի ակումբում հունիսի 8-ին լրագրողները ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին (լուսանկարում՝ ձախից) խնդրեցին մեկնաբանել այդ հայտարարությունը: Նա հրաժարվեց որեւէ մեկնաբանություն կատարել, սակայն բացատրեց, թե ինչ է հասկացել այդ հայտարարությունից. «Դեռեւս չպարզաբանված հարաբերություններ են, մեր՝ կոնկրետ Հայաստանի իշխանությունների կողմից չմարսված, որ իրոք խառնվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ, քաղաքականացվի հարցը, որովհետեւ չգիտենք: Օրինակ՝ ես անձամբ մամուլից եմ լսել, մարդկանցից, որոնք ավելի մոտ են կանգնած, բոլոր դեպքերում չեմ կարողանում հասկանալ, թե ում էր դա պետք, ենթադրություններ կարելի է անել, դրա համար խառնվելը, ժամանակից շուտ գնահատականներ տալը նույն բանն է, որ մեծացնում ես ավելի»:

Լեռնիկ Ալեքսանյանը նշեց, որ երեւույթը տգեղ եւ դատապարտելի է, այդտեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց, ըստ նրա, ուրիշ խնդիր է գնահատականներ տալը. «Մամուլում արդեն շրջանառվում են տարբեր տարբերակներ, որոնք ավելի շատ խառնում են: Մենք ուզում ենք երեւույթը հասկանալ, կարծում եմ երեւույթը պարզ կլինի. մարդը ճանաչում է իրեն ծեծողներին, ինքը գնահատական կտա, Սամվել Բաբայանը արտահայտվել է, կարծում եմ՝ էլի կարտահայտվի: Այսինքն՝ այս կոնտեքստում, որ նայում ես, իրոք, չարժե, որ այստեղի քաղաքական գործիչը, որը չգիտի բանն ինչումն է, գնահատականներ տա: Շարմազանովի ասածը սա է նշանակում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930