Լրահոս
Օրվա լրահոսը

Հացամթերքն  ու մսամթերքը թանկացել են

Հունիս 08,2016 12:55

«Բլից ինֆո» մամուլի ակումբում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը որոշ տվյալներ ներկայացրեց մայիս ամսվա գնային տատանումների, տարվա առաջին հնգամսյակի ամփոփ վիճակագրության վերաբերյալ: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ 2016-ին հունվարին սպառողական շուկայում արձանագրվել են էականորեն բարձր գներ` 2,2 տոկոս, հաջորդ ամիսներին անընդմեջ գնանկման միտում է  գրանցվել: Մայիսին արձանագրել է գնանկում` 0,7 տոկոս: Վերջին չորս ամիսներին գնանկումները կազմել են 2,7 տոկոս: Ընդհանուր հինգ ամիսների կտրվածքով 2016-ի մայիսին 2015-ի  դեկտեմբերի համեմատ արձանագրվել է գնանկում 0,6 տոկոս:

Գուրգեն Մարտիրոսյանի փոխանցմամբ` պարենային ապրանքների գները նվազել են մեկ տոկոսով. «Ամենաբարձր գնանկումն արձանագրվել է ձվի գծով, էական բարձր գնանկում է արձանագրվել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքային խմբում` 7,1 տոկոս: Անփոփոխ են մնացել հրուշակեղենի, այլ մթերքների և ոչ ոգելից խմիչքների գները: Գնաճ է արձանագրվել հացամթերքի ( 0,2 տոկոս), մսամթերքի (0,4), ձկնամթերքի (0,8 տոկոս) գծով: Առավել բարձր գնաճ է գրանցվել մրգերի ապրանքային խմբում` 3,4 տոկոս: Գնանկում է արձանագրվել նաև կաթնամթերքի, շաքարավազի գծով: Ոգելից խմիչքների և ծխախոտի խմբում արձանագրվել է գնաճ»:

Գուրգեն Մարտիորսյանի փոխանցմամբ` մրգերի գծով գրանցվել է 3,4 տոկոս գնաճ. խնձորի գինն աճել է 10,5 տոկոսով, կիտրոնինը` 6,3 տոկոսով, աճել են նաև չամիչի, ընկույզի գները: Նվազել է նարնջի գինը: Բանջարեղեններից նվազել են կաղամբի, լոլիկի, վարունգի գները, գլուխ սոխի, գազարի գներն աճել են: Կարտոֆիլի գներն աճել են 27,5 տոկոսով:

Դառնալով վառելիքի շուկայում գնային տատանումներին` պարոն Մարտիրոսյանն ասաց. «Բենզինի գները 0,5 տոկոսով աճել են, դիզվառելիքի գները 2,9 տոկոսով նվազել»:

ՀՀ քաղաքներից Երևանում գրանցվել է գնանկման ամենամեծ տոկոսը` 1 տոկոս: Ամենաաբարձր գնաճը արձանագրվել է Հրազդան, Եղեգնաձոր, Գավառ քաղաքներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930