Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը հետևողական ու պատասխանատու գործընկեր է ԱՊՀ-ում. Յուրի Նավոյան

Հունիս 08,2016 11:58

Հայաստանը հետևողական ու պատասխանատու գործընկեր է ԱՊՀ-ում և շահագրգռված է պայմանավորվածությունների արդյունավետ իրագործմամբ: Այս մասին հայտարարել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը Մոսկվայի «Պրեզիդենթ-հոթելում» ԱՊՀ երկրների ինստիտուտի 20–ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը իր ողջունի խոսքում:

Նա նշել է, որ հաղթահարելով տարբեր փուլեր, ինստիտուտին հաջողվել է կայուն տեղ գրավել ռուսաստանյան գիտա-վերլուծական դաշտում և պահանջված լինել գործնական քաղաքականություն իրականացնող պետական հաստատությունների և քաղաքական կառույցների կողմից:

Ըստ Յուրի Նավոյանի, Հայաստանում և Ղարաբաղում ուշադրությամբ և հարգանքով են վերաբերվում համագործակցության և անվտանգության թեմաներով ԱՊՀ երկրների ինստիտուտի վերլուծություններին ու գնահատականներին, որոնք կայուն կերպով ընդգրկում են նաև ԼՀՂ կայացածության իրողությունը:

Նա բարձր է գնահատել նաև ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի դերը 1995 թ. ՌԴ Պետական Դումայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ով իբրև այն ժամանակ Դումայի ԱՊՀ երկրների հարցերով կոմիտեի նախագահ, անմիջական ներդրում ունի Ցեղասպանության ճանաչման որոշման նախագծի իրավական ու քաղաքական համարժեք մշակման հարցում:

«Ներկայումս, երբ տարածաշրջանում հրատապ են անվտանգության խնդիրները, իսկ ինտեգրացիոն գործընթացները արդյունավետության կարիք ունեն, նորովի փոխադարձ օգտակարություն ունի հայ-ռուսական վերլուծական և քաղաքական երկխոսության մակարդակներում միմյանց տեսակետներին ծանոթանալը և դրանք հաշվի առնելը, ուր ԱՊՀ երկրների ինստիտուտը իր ուրույն դերը կարող է ունենալ», – նկատել է հայկական կազմակերպության ղեկավարը:

ԱՊՀ երկրների ինստիտուտի 20–ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցում էին դիվանագետներ, քաղաքական գործիչներ և քաղաքագետներ ԱՊՀ և Բալթյան երկրներից: Նրանց զեկուցումները վերաբերում էին ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հետխորհրդային տարածքում ազգերի և պետությունների ինքնության գործում կրոնի դերին, հայրենակիցների խնդիրներին. հասարակական հարաբերությունների նշանակությանը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930