Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շատ ներվային վիճակի մեջ եմ». «Ժողովուրդ»

Հունիս 08,2016 11:50

Մի շարք հեռոատասերիալներից եւ գեղարվեստական ֆիլմերից հայտնի դերասան Նիկոլայ Եղիազարյանն արդեն երկար ժամանակ է՝ պարզապես «անհետացել է» էկրաններից։ Հեռուստադիտողները սկսել են հետաքրքրվել՝ որտեղ է նա, ինչով է այժմ զբաղված, ինչու դերասանը հանդես չի գալիս նոր նախագծերում։ «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Նիկոլայի հետ՝ ստանալու համար բոլոր այս հարցերի պատասխանները։ .

– Նիկոլայ, շուրջ 3-4 տարի է՝ էկրաններին չեք երետւմ։ Այս տեւական դադարի պատճառը ո՞րն է։ Նոր հրավերներ չունե՞ք։

– Ցավոք սրտի՝ ոչ, երկար ժամանակ է՝ սպասում եմ։ Ու դա շատ վատ է։ Սկզբնական շրջանում անընդհատ զբաղվածություն ունեի, անդադար նկարահանվում էի, հետո միանգամից դադար եղավ, որի հետ չեմ համակերպվում, շատ ներվային վիճակի մեջ եմ։ Միայն այս ոլորտի մարդը կհասկանա, թե դերասանի համար ինչ է նշանակում չզբաղվել իր սիրելի գործով։ Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ սա մի էտապ է, որը կգա ու կանցնի, բայց որքան մտածում եմ՝ հասկանում եմ, որ այս դադարն արդեն զարմանալի է ու տարօրինակ։ Որ ասեմ՝ շատ վատն եմ, որ չեն կանչում, չէ (ծիծաղում է)։ Ինքս էլ բազմիցս դիմել եմ որոշ մարդկանց, հիշեցրել եմ, որ գործ չունեմ, բայց ապարդյուն։

– Գուցե Ձեր անձի հե՞տ է կապված խնդիրը։ Կռահո՞ւմ եք պատճառների մասին։

– Բացարձակ։ Ես իմ մասնագիտությանը շատ լուրջ եմ վերաբերվում։ Իհարկե, ցանկացածիս մոտ էլ կարող են լինել թերացումներ, բայց ես իմ տեսակով խնդիրներ առաջացնող մարդ չեմ. դա բացառվում է։ Իմ հարաբերությունները բոլորի հետ շատ նորմալ են։ Ամեն դեպքում, ես լավատես եմ. հուսանք՝ Աստված ինձ համար ավելի լավ բան է պատրաստել։ Բայց անկեղծորեն մի բան ասեմ. Երբ մարդկանց հետ պարբերաբար շփվում եմ, զգում եմ, որ հանրությանն անընդհատ թվում է, թե ես էկրաններին եմ, այժմ էլ խաղում եմ։ Դրանից ես ինձ լավ եմ զգում։ Մտածում եմ՝ կարո՞ղ է՝ իսկապես խաղում եմ, պարզապես տեղյակ չեմ այդ մասին (ծիծաղում է)։ Ուրախ եմ, որ ինձ չեն մոռանում։
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930