Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Մեզ հետ զրույցում այդ մասին հայտնեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։
«Շատ լավ էր իրեն զգում, բայց ես ուզում էի մեկ-երկու օր էլ մնար մեզ մոտ, որ հակաբորբոքային դեղերը այստեղ ընդուներ-ավարտեր, բայց երեկվանից հետներս պատերազմ էր անում, թե ուզում եմ տանը ստանալ դրանք։ Էսօր գնաց տուն»,- ասաց Կուրղինյանը։
Մեր հարցին՝ որեւէ լուրջ բան չի՞ հայտնաբերվել նրա մոտ՝ Կուրղինյանը պատասխանեց. «Չէ, մենք չենք հայտնաբերել»։ Նկատենք, որ չնայած բժշկի պնդմանը, որ Խաչատրյանը իրեն լավ էր զգում, մարզպետը որոշել է արձակուրդ գնալ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի որոշումներից:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
կարողա վզին շատ են դրել ..