Գագիկ Արզումանյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։
Հիշեցնենք, որ Գագիկ Արզումանյանը մինչ այս նշանակումն եղել է «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Վալլեքս» խմբի
«Արմենիան Քափըր Փրոգրամ»՝ ACP ընկերության տնօրեն։
Արզումանյանը մասնավոր հատվածում աշխատելուց առաջ էլ եղել է պետական համակարգում․ այդ թվում նաեւ՝ ֆինանսների, էկոնոմիկայի փախնախարարի պաշտոնն է զբաղեցրել։
Գագիկ Արզումանյանը ծնվել է 1973 թվականին, ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Տնտեսագիտության թեկնածու է: Նա ներկայումս նաեւ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահի հատուկ հարցերով խորհրդականն է։